close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրական էր, որ Ադրբեջանը մեկուկես օր անց վերադարձրեց Քասախի մոլորված բնակիչներին․ Ռուբինյան

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 12:45
 Դրական էր, որ Ադրբեջանը մեկուկես օր անց վերադարձրեց Քասախի մոլորված բնակիչներին․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, անդրադարձել է խաղաղության դարաշրջան բացելու թեմային ու այդ համատեքստում վերջերս Որոտանի մոտ Քասախի երկու բնակչի հետ տեղի ունեցած միջադեպին։ Ռուբինյանը նշել է․ «Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է:

Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին:

Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որևէ վատ վերաբերմունքի չեն արժանացել:

Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով»:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica