close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն մարտահրավերները, որ հիմա ունենք մեր պետականության առջև, երբևէ նախկինում չենք ունեցել․ Վարդևանյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2021, 13:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն մարտահրավերները, որ հիմա ունենք մեր պետականության առջև, երբևէ նախկինում չենք ունեցել․ Վարդևանյան

Մի կողմից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս անկախության օրը, որովհետև դա բոլորիս տոնն է, բայց այս պայմաններում, որ գտնվում ենք, «շնորհավորել» բառը իսկապես դժվարանում եմ օգտագործել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։

«Այն մարտահրավերները, որ հիմա ունենք մեր պետականության առջև, երբևէ նախկինում չենք ունեցել։ Եվ նաև այն խորհուրդը, որն այսօրվա օրն է պարտադրում, երբեք նախկինում չենք ունեցել։ Այս մեկ տարում կատարվածը՝ 44-օրյա պատերազմը, երբ իսկապես արհավիրքով է անցել հայ ժողովուրդը հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին։ Եվ ես կարծում եմ հայ ազգի մեջ գերակայող տրամադրությունը հենց դա է»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նաև ավանդական հայկական տրամաբանության մեջ դիտարկելով՝ Վարդևանյանը նկատեց, որ  մենք առնվազն մեկ տարվա տրամաբանություն գոնե պետք է պահենք այն իրադարձությունների վերաբերյալ, որ տեղի ունեցան՝ միջազգային հանցագործություններ հայ ազգի զինվորների նկատմամբ, իսկապես բարդ պայմաններ, և ուղղակի տրամաբանությունն է հուշում, որ պետք է լինեն «Եռաբլուրում»։

Մանրամամասն՝ տեսանյութում․ 

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica