close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ էին արայիկհարությունյանները, արմենգրիգորյանները և այլք կատաղի պայքար մղում հայկականության դեմ

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2021, 21:53
 Ինչու՞ էին արայիկհարությունյանները,  արմենգրիգորյանները և այլք կատաղի պայքար մղում հայկականության դեմ
Մի քարոզչական մանիպուլյացիայի ու կեղծ թեզի մասին պիտի գրեմ, որը հիմքից կրծում է Հային՝ առաջին հայացքից շատ դրական բան երևալով․․․
 
Տարիներ շարունակ կոնկրետ շրջանակների կողմից հանրությանը հրամցվել է, թե հայրենասիրությունը, Հայրենիքը, Ազգային պատկանելիությունը կեղծ կատեգորիա է, և որ առավել կարևոր է պետությունը և նրա քաղաքացին։ Տարիներ շարունակ քարոզ է տարվել, թե հայրենասիրությունը աղբ չթափելն է, հարկ վճարելն է, օրենք չխախտելն է և այլն։ Առաջին հայացքից որևէ խնդիր չկա և շատ ճիշտ բաներ են․․․ Բայց սա այն դեպքում, երբ դրանք չեն հակադրում Հայրենիքին ու Ազգությանը։ Իսկ էս գաղափարները շրջանառության մեջ դնողները հենց այդ նպատակն են հետապնդել իրականում։ Սրա վկայությունները շատ են, մեկնաբանություններում կփորձեմ այդ արհեստական հակադրության մի քանի օրինակ տեղադրել։
 
Իրականում, աղբ չթափելը, հարկ վճարելը, օրենք չխախտելը և այդ շարքից այլ շաբլոն գաղափարներ, շատ սովորական քաղաքացու առօրյա վարքականոնը պետք է լինեն։ Բայց ամբողջ հարցն այն է, որ էստեղ զրոյացվում է այդ քաղաքացու ազգային պատկանելիությունը և այն հանգամանքը, թե ինչ պետության շահերի սպասարկողն է նա։ Աղբ չթափող, օրենք հարգող, հարկ վճարող քաղաքացին կարող է լինել ցանկացած պետության քաղաքացի՝ Ֆրանսիայի, Ամերիկայի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդգաստանի, Անգլիայի, Շվեյցարիայի, Հայաստանի, նույնիսկ՝ Ադրբեջանի։ Այդ քաղաքացու համար սկզբունքային տարբերություն չկա, թե որ պետության շահերն է սպասարկում, նա ընդամենն օրինավոր քաղաքացի է՝ այդ բառի ամենասովորական ընկալմամբ։
 
Առնվազն 2013 թվականից, տարբեր մակարդակի շփումներում հաճախ եմ լսել վարչական ու քաղաքական մի շարք գործիչներից, թե Ազգայնականությունը, Եկեղեցին հակասում են Պետության գաղափարին։ Այդ մարդկանց մի մասին շատերը հրաշալի ճանաչում են։ Առանց անուններ տալու, պարզապես կնշեմ, որ նրանք բոլորն էլ այսօր սպասարկում են գործող անդեմ իշխանության օրակարգը։
 
Կան մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով, օրինակ բերելով պատմության մեջ որոշ կրոնական դեմքերի հակահայ վարքը, փորձում են այն ընդհանրացնել և տարածել եկեղեցու վրա՝ գրելով, թե Եկեղեցին պետության դեմ է։ Դա մոտավորապես նույնն է, ինչ օրինակ բերելով ԼՏՊ-ին, Նիկոլին, կամ մի շարք այլ դավաճանական հակահայ տարրերի՝ ասել, թե Պետությունը Պետության դեմ է և պետք չէ ունենալ Պետականություն։
 
Անշուշտ, ժամանակի տարբեր հատվածներում, պայմանավորված պետության գլուխ անցած անձանց որակներով, պետությունը կամ ծառայել է կամ հակադրվել Հայության շահերին, բայց որևէ մեկի մտքով չպիտի անցնի կարծել, թե Պետականության գաղափարն հակադրվում է Հայության ազգային նպատակներին և հավաքական գաղափարներին։ Սա գրեցի, ցույց տալու համար, թե ինչքան դատարկ ու կեղծ են այդ թեզերը։
 
Այնուամենայնիվ, հետադարձ հայացք ձգելով մի վերջին շրջանի շարք իրադարձությունների, և նկատի ունենալով ներկայումս Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները (դժվար է դրանք զարգացումներ անվանելը), կարծում եմ, որ այլևս պարզ է շատերին, թե ինչու էին արայիկհարությունյանները, արմենգևորգյանները, թաթուլհակոբյանները և լևոնիզմի այլ մնացուկներ՝ այդպեսի կատաղի պայքար մղում Հայրենասիրության և Հայկականության գաղափարի դեմ, տարբեր առիթներին նշելով, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, թե չպետք է երեխաներին հայրենասիրություն սովորեցնել դպրոցում, թե ազգ-բանակը վատ գաղափար է, թե սա պայքար է ազգայնականության և ազատականության, քաղաքացու և հայրենասերի միջև և այլն, և այլն․․․
 
Մի փոքր ուշադրությունն ու տրամաբանությունն էլ բավարար է՝ ընկալելու, որ հայրենասերին քաղաքացու և ազատականությունն ազգայնականության հետ հակադրելը կոնկրետ ծրագրի էտապներն էին․․․
 
Չէ՞ որ փաբերում մեծացած, անցեղ ու անդեմ առարկաների նպատակը ոչ թե Հայաստանի Հզոր ու Բարեկեցիք ապագան էր, այլ ձևավորել իրենց պես մի գորշ ու անդեմ զանգված, որն օրինավոր կերպով կգնա աշխատանքի, հարկ կվճարի, կմասնակցի ընտրություններին՝ կապահովի համաշխարհային կորպորացիաների և նոր աշխարհակարգի անխափան աշխատանքը, բայց երբեք, երբեք, երբեք չի ունենա ազգային երազանք, ազգային տեսլական և ազգային դիմագիծ, երբեք չի մտածի ազգային շահերի տեսանկյունից՝ բավարարվելով զուտ կենցաղային հարցերով և անհատական բարեկեցությամբ․․․
 
Սա է նոր աշխարհակարգի տեսլականը՝ պետություններին և ազգերին զրկել ազգային երազանքներից և նպատակներից՝ ստիպելով ծառայել բացառապես վերպետական գիգանտ կորպորացիաներին և անխափան սպասարկել նրանց շահերը՝ վերածվելով ժամանակակից կամավոր ստրուկների․․․
 
Հետևաբար, օրինապաշտ, աղբ չթափող, հարկ վճարող քաղաքացին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տեսակային իղձերի իրագործման համար, քանի որ տեսակային իղձերի իրագործման համար նախ պետք է ունենալ այդ տեսակը․․․
 
Այսպիսով, Հայաստանի, Հայ Ազգի Ապագայի, նրա հավաքական երազանքների, իղձերի, կոլեկտիվ նպատակների համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է ՀԱՅ տեսակի գիտակցված գաղափարական հենքով ցկյանս կրթությունը՝ սկսած մանկապարտեզից․․․
 
Ուստի, Հայության ապագայով մտահոգ բոլոր անձինք և ուժերը պետք է ի գիտություն ընդունեն այս հանգամանքը և միջոցներ ներդնեն Հայաստանի քաղաքացիների Հայակենտրոն կրթության և դաստիարակության անխափան և պրոգրեսիվող գործընթացն ապահովելու համար․․․:
 
Զաքար Խոջաբաղյան
 
Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica