close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիևը. Փոստանջյան

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2021, 13:44
 Գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիևը. Փոստանջյան

Ըստ տեղեկությունների՝ թուրքի գործակալը վաղը` սեպտեմբերի 21-ին, ոչ միայն Հանրապետության հրապարակում է մասշտաբային և գունագեղ անամոթ խրախճանք անցկացնելու, այլ նաև առավոտյան` ժամը 10:00-ին, պատրաստվում է այցելել Եռաբլուր և մի անամոթ խրախճանք վայելել Զորավար Անդրանիկի և նրա անմահ զինվորների շիրիմների վրա: Այս մասին գրում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Իր վաղեմի երազանքի տեսիլքը, որը նա նկարագրել էր դեռ 2008 թվականին, ցանկանում է իրական և մեծ ցնծությամբ տոնել Հանրապետության հրապարակում և հայերիս սրբատեղիներից Եռաբլուրում: Այսպես, Եռաբլուրում նա պատրաստվում է վայելել` զգալ և ամբողջ ստամոքսով ճաշակել իր իմացած «անուղեղ երջանկությունը»` մեկ տարի առաջ իրագործած պայմանավորված պատերազմով զոհաբերած երիտասարդ կյանքերի` անմեղ աչքերի, ուժեղ բազկի, անկոտրում կամքի նկատմամբ իր թրքահաճո ձեռքբերումը: Թուրքի գործակալն իր այդ ձեռքբերումը որպես զզվելի լրագրող իր թերթում նկարագրել էր դեռ 2008 թվականին, այսպես կոչված` ընդհատակից, որը մեջբերում եմ. «…Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը` այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի:…»:

Իսկ Հանրապետության հրապարակում փնթի, զզվելի куплетист բ..ն բղավելու է իր վաղեմի, կենցաղային և զավեշտական կուպլետը` «Այս հրապարակում դավաճան չկա՛: Այս հրապարակում կասկածող չկա՛: Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է»:

Հ.Գ. Վաղը` 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում` թույլ չտալու թուրքի գործակալի, куплетист բ..ի խրախճանքը: «Միգուցե մի փոքր ուշացնում ենք, բայց գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, դու և բոլոր քո գործընկերները: Քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիևն է օգնելու, նրանք հենց առաջինն են քեզ փակելու, որովհետև դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ ստացար քո մահվան համբույրը: Մահվան համբույրը ճաշակել ես, ուրեմն սպասիր՝ սպասիր, որ գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Օրվա խորհուրդը դա է...»»,-գրել է Փոստանջյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica