close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան SpaceX-ի հետ համաձայնագիր է ստորագրել Türksat 6A արբանյակ արձակելու վերաբերյալ

Տարածաշրջան

20 Սեպտեմբերի 2021, 16:35
 Թուրքիան SpaceX-ի հետ համաձայնագիր է ստորագրել Türksat 6A արբանյակ արձակելու վերաբերյալ

Իլոն Մասկի ամերիկյան SpaceX ընկերությունը 2023 թվականին կարձակի Թուրքիայի առաջին հեռահաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն:

Մի քանի ընկերությունների առաջարկները վերլուծելուց հետո ընտրվել է SpaceX Falcon 9 հրթիռը, որը տեխնիկական, վարչական և ֆինանսական առումներով «լավագույն տարբերակն» է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն․ հայտնում է Sabah–ը։

Նրա խոսքով՝ Türksat-ը և SpaceX-ն արդեն համաձայնագիր են ստորագրել այս մասին:

Թուրք նախարարը նշել է, որ արբանյակի արտադրության, ինտեգրման և փորձարկման փուլերն իրականացվում են մայրաքաղաք Անկարայի տիեզերական համակարգերի հավաքման, ինտեգրման և փորձարկման կենտրոնում (AIT): Սպասվում է, որ այս փուլը կավարտվի 2022 թվականին:

Քարաիսմայլօղլուն միաժամանակ ընդգծել է, որ այդ նախագիծը Թուրքիային կդարձնի այն 10 երկրներից մեկը, որոնք կարող են սեփական հեռահաղորդակցության արբանյակներ արտադրել: Սպասվում է, որ արբանյակը կթողարկվի 2023 թվականի առաջին եռամսյակում:

Հոդվածում ասվում է, որ արբանյակը ստեղծվել է Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների և ընկերությունների հետ, ինչպիսիք են թուրքական առաջատար պաշտպանական ընկերությունը՝ ASELSAN-ը, Turkish Aerospace Industries (TAI) և CTech, ինչպես նաև Türksat-ը և երկրի առաջատար գիտական մարմինը՝ Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը (TÜBİTAK):

Ավելի վաղ՝ 2021 թվականի հունվարին, SpaceX-ը արձակել էր Türksat 5A արբանյակը: 30 տարվա ծառայության ժամկետ ունեցող արբանյակը ծածկել է Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկայի մեծ տարածքներ, ինչպես նաև Միջերկրական, Էգեյան և Սև ծովերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica