close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

44-օրյա պատերազմի մասնակիցները մեդալներով են պարգևատրվել

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2021, 15:15
 44-օրյա պատերազմի մասնակիցները մեդալներով են պարգևատրվել

ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  նախաձեռնությամբ միջոցառում է նվիրվել ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին։ 

Միջոցառման հերոսները 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ԵԿՄ  Արաբկիրի ստորաբաժանման  ներկայացուցիչները։

44-օրյա պատերազմի մասնակիցներ շարքային Հակոբ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը, սերժանտ Հունան Հակոբյանը պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով։ Լեյտենանտ Լևոն Ալթունյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

 
 

«Ինձ համար մեծ ուրախություն է պարգևներ հանձնել մերօրյա հերոսներին և հենց իրենց հայտնել իմ երախտագիտությունը,խոնարհումս մեր ընկած Հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն յուրաքանչյուրիս՝ այս հողի վրա ապրելու իրավունքի»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

« «Քեզ համար Հայաստան», «Տղերքը, որոնք չկան», «Մարտիկի երգը»,«Հաղթական երգ», «Հայ զինվոր», «Կյանք ու կռիվ»-դահլիճում հնչող բոլոր երգերն ու կատարումները տանում էին դեպի կյանքի ու կռվի սահմանագիծ՝ ևս մեկ անգամ  խոնարհվելու  փառքի ու հավերժի ճամփաներով քայլող մեր հերոսներին»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica