close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները. Նարեկ Մանթաշյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 14:33
 Իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները. Նարեկ Մանթաշյան

Այս իշխանությունը, իր թիվ մեկ պատասխանատուի գլխավորությամբ, հայրենիքը սիրում են, ըստ իրենց հարմարության, քաղաքական շահի, և այդ «սիրուց» առավել օգուտ ստանալու համար: Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» խմբակցության անդամ Նարեկ Մանթաշյանը: 

«Դրա արտահայտումներից էր նաև մարտի մեկի զոհերի հարազատներին 30 միլիոնական դրամ վճարելը:

Դեռ այն ժամանակ ասում էի, որ նա այդ քայլով զուտ քաղաքական դիվիդենտ է շահում:

Անցավ ժամանակ, արհավիրք՝ պատերազմ, հազարավոր զոհեր… Տղերք, ովքեր ընտրեցին գիտակցված մահն ու անմահացան: Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, որ Հայաստանն ու Արցախը շարունակեն ամուր մնալ...

Ավաղ, ցավով ստիպված ենք արձանագրել, որ այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները:

Հայրենիքի համար ընկած Տղերքի ընտանիքին վճարվում է 10 միլիոն դրամ, իսկ կան նաև դեպքեր, որ նույնիսկ դա չեն տալիս, հաճախ ձգձգելով և գումարի պակասությունը թաքցնելով այլ պատրվակներով:

Հ.Գ Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին 10 միլիոն... սա է իրականությունը...»:

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica