close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է գտնել օպտիմալ տարբերակ, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան այլընտրանքային ֆինասավորման աղբյուրներ գտնել

Տնտեսական

16 Սեպտեմբերի 2021, 23:02
 Պետք է գտնել օպտիմալ տարբերակ, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան այլընտրանքային ֆինասավորման աղբյուրներ գտնել

Կառավարությունն իր այսօրվա՝ նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այս փոփոխություններով, կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարյանն ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդունված նախագծին ասաց, որ եթե մինչ այժմ բուքմեյքերականները կարող էին կայքերով, հեռուստատեսությամբ և ռադիոյով երեկոյան 11-ից հետո գովազդ դնել, ապա այսուհետ դա ևս չեն կարողանալու անել։ Միաժամանակ, պետք է հանվեն վահանակները։

«Հանրային շահի տեսանկյունից նախագիծը կոչված է քաղաքացիներին հեռու պահել խաղամոլությունից, անիմաստ ծախսերից, որովհետև դրա հետևանքով ընտանիքներ են քանդվում, մարդկային կյանքեր են կործանվում և տարբեր հաշվարկներով մինչև 400 մլն դոլարի շրջանառություն կա այս ոլորտում։ Սա լուրջ մտահոգիչ թիվ է։ Պետությունը փորձում է սահմանափակել դրա գովազդը՝ ինչպես ալկոհոլի ու ծխախոտի դեպքում»։

Նա հիշեցրեց, երբ ծխախոտի ու ալկոհոլի գովազդի սահմանափակման ժամանակ լրատվականներից կրկին կար դժգոհություններ, սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ ԶԼՄ-ները կարողացան այլընտրանքային աղբյուրներ գտնել գովազդի համար։ «Կարծում եմ ԶԼՄ-ները պետք է գան դեպի փոքր և միջին բիզնես։ Տարիներ շարունակ ԶԼՄ-ները աշխատել են խոշոր բիզնեսի հետ, հիմա պետք է դիվերսիֆիկացնեն իրենց ծառայությունները և աշխատեն ՓՄՁ բիզնեսի հետ»։

Նա ընդգծեց, որ պետք է գտնել օպտիմալ տարբերակ, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան այլընտրանքային ֆինասավորման աղբյուրներ գտնել։ «Հիմա արդեն ԶԼՄ-ների համար բավական բարդ իրավիճակ է, քանի որ գովազդը բավականին նվազել է և եթե ուզում ենք ունենալ անկախ մամուլ, ապա ԶԼՄ-ներին պետք է տանք ֆինանսավորման հնարավորության աղբյուրներ։ Դա շատ կարևոր է։ Այսինքն, ոչ միայն հանրային շահի տեսանկյունից ելնելով զրկի ԶԼՄ-ին, այլև տա այլընտրանքային եկամուտ աշխատելու հնմարավորություն: Սա պետության համար պետք է առաջնահերթություններից մեկը լինի, եթե ուզում է ունենալ անկախ մամուլ, ոչ թե այս կամ այն քաղաքական կուսակցությունից կամ ղեկավարից կախվածություն ունեցող ԶԼՄ-ներ»։

Հարցին, թե կա արդյոք ուսումնասիրություն, թե արդյոք երբ արգելվեցին խաղատների գովազգները՝ հաճախելիությունը այդ հաստատություններ նվազեցին՝ նա պատասխանեց, որ վիճակագրությունը ճիշտ հակառակի մասին է վկայում։ «Աճը տարբեր գործոններով է պայմանավորված։ Եթե կազինոն որոշակի աշխարհագրական խնդիրների հետ է կապված, այսինքն, մարդը պետք է գնա Ծաղկաձոր կազինո մտնելու համար, ապա օնլայն կազինոների համար տանից դուրս գալ էլ պետք չէ։ Հատկապես կարանտինային ժամանակահատվածում մարդիկ պարապությունից օնլայն կազինոներ էին խաղում և օրվա կտրվածքով մեծ գումարներ էին պարտվում, անգամ չզգալով, թե ինչպես են պարտվում այդ գումարը։ Այսինքն, արդեն բավական մեծ քանակությամբ օնլայն կազինոներում խաղացողներ կան։ Կառավարության այս սահմանափակումը կարծեմ կոչված է այս մարդկանց դեպի այդ կազինոներ գրավող գովազդից զրկել, նաև երիտասարդներին զերծ պահել, այդ գովազդը գրավող գործիքներից մեկն է։ Բնականաբար, կառավարությունը նաև պետք է գտնի երիտասարդությանը և հանրության հետ աշխատելու այլ արդյունավետ լծակներ, քարոզչություն իրականացնել։ Ամեն դեպքում՝ համաշխարհային փորձը այլ արդյունավետ մեթոդներ չի գտել, բացի գովազդի սահմանափակումը և աշխարհագրական սահմանափակումները։ Օրինակ ԱՄՆ-ում միայն մի քանի քաղաքներում կարող է կազինո լինել։ Հաջորդ քայլը պետք է լինի ֆեյսբուքում տոտալիզոտորների գովազդի սահմանափակումը, քանի որ այժմ արդեն այդ տոտալիզոտորները իրենց ողջ գովազդի համար նախատեսված գումարն ուղղելու են դեպի համացանց, որը վերահսկողությունից դուրս է գտնվում։ Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ գովազդ էր միացնում։ Այսինքն, պետությունը պետք է մտածի այդ համացանցի գովազդում սահմանափակման ուղղությամբ, քանի որ այդտեղից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է, քան լրատվականների գովազդը, քանի որ մարդը համացանցում են, քան լրատվականում»։

Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica