close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ խաչմերուկում, որոշ մեքենաներ անցնում են Տաթևով (Sputnik Արմենիա)

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 17:10
 Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ խաչմերուկում, որոշ մեքենաներ անցնում են Տաթևով (Sputnik Արմենիա)
Իրանից եկող բեռնատարները կանգնած են մնացել Հայաստանի Սյունիքի մարզի մայրուղում՝ Գորիսի և Որոտանի տարածաշրջանում, ինչպես նաև Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Նրանց թիվը ամեն ժամ ավելանում է:

Որոշ մեքենաներ անցնում են Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար:
 

Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս: Ադրբեջանի անվտանգության ուժերը օտարերկրյա վարորդներից պահանջում են վճարել 130-ից 350 դոլար (կախված բեռից) միակողմանի ճանապարհորդության համար, նույն գումարը գանձվում է հետդարձի ճանապարհին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica