close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 12:56
 Բողոքի ակցիա՝ ընդդեմ կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը նախաձեռնությամբ  սեպտեմբերի 15-ին ՝ Ժողովրդավարության միջազգային օրը ԱՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպել է բողոքի լուռ  ակցիա՝ ընդդեմ կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման:

Ակցիայի մասնակիցները պարզել էին «Մարդու իրավունքնե՞ր», « Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Ո՞ւր է իմ ազատությունը, ո՞ւր են իմ իրավունքները»,«Կույր մի՛ եղեք», «Որտե՞ղ է ձեր մարդասիրությունը» և այլ գրություններով պաստառներ

«2007թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից ընդունված օրը խորհրդանշում է ժողովրդի ազատկամ արտահայտումը, մարդու իրավունքներն ու ազատությունները: Սակայն 44-օրյա պատերազմը, մեր ժողովրդի իրավունքների և ազատությունների բացահայտ ոտնահարումը և այդ ամենի նկատմամբ շարունակվող անտարբերությունն ու լռությունը, մեզ թույլ են տալիս ասելու, որ գործում են ժողովրդավարության երկակի չափանիշներ:

1988թ. Սկսված արցախյան շարժման հաղթանակով համայն հայությունը կարողացավ դուռ բացել դեպի ազատություն՝ վերագտնելով Արցախի և Հայաստանի անկախությունը: Հայ ժողովուրդը հավատալով միջազգային իրավունքում ամրագրված ազգերի ինքնորոշման, ազատ ապրելու իրավունքներին հռչակեց իր անկախությունը՝ միջազգային բոլոր օրենքներին համապատասխան, միջազգայնորեն ընդունված ձևով՝ հանրաքվեի միջոցով:

Սակայն 30-ամյա մեր պայքարում Արցախն ու արցախցին դուրս մնացին միջազգային հանրության ուշադրության կենտրոնից: Խիստ մարդասեր Եվրոպան աչք էր փակում տարիներ շարունակ ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային արարքների վրա: Չճանաչելով Արցախի անկախությունը միջազգային հանրությունը հող նախապատրաստեց Ադրբեջանի սանձարձակ գործողությունների համար: 2016թ.-ի քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանի կողմից խաղաղ ժողովրդի խոշտանգումները, հայ զինվորների գլխատումները չդատապարտելը հանգեցրին 2021թ.-ին ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծմանը:

Այդ պատերազմի ընթացքում դաժանաբար սպանվում էր մի ողջ ազգի կորիզ, բռնի տեղահանվում էին հազարավոր արցախցիներ: Սակայն միջազգային հանրությունը լուռ էր: Կոչեր էին հնչում, բառեր էին ասվում բարձր ամբիոններից, կեղծ մարդասիրության քողի տակ: Միջազգային հանրության հանցավոր լռությունն այսօր հանգեցրեց համամարդկային մեծ աղետի՝ Արցախի տարածքների բռնազավթման և բնակչության տեղահանման տեսքով:

ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է միջազգային հանրության հանցավոր ու մեղսակից լռությունը, վարվող ջայլամային քաղաքականությունը: Համամարդկային ամենաբարձր արժեքների ջատագովն ու քարոզիչ երկրները գայթակղվելով ադրբեջանական նավթ ու գազով, ամեն օր վաճառում են իրենց իսկ որդեգրած սկբունքները: Դադարե՛ք երկակի ստանդարտներ կրելը: Ամո՛թ ձեզ՝ ձեր լռության համար:»,-նախքան լուռ ակցիայի սկսելը ասել է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Լարիսա Ներսիսյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ակցիան կարևոր է այն առումով, որպեսզի աշխարհին ևս մեկ անգամ ահազանգենք, որ արցախում ապրող մարդը հավատարիմ է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և, ի վերջո ժողովրդավարական երկրները պետք է տեր կանգնեն արցախի ժողովրդի իրավունքներին, որովհետև մարդու իրավունքներն ու զատությունը հանընդհանուր է, անկախ նրանից, թե մարդն աշխարհի որ կետում է ապրում։

ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի հիմնական հասցեատերը միջագային հանրությունն է։

‹‹Մեզ համար այդքան էլ տարօրինակ չէ միջազգային հանրության անտարբեր քաղաքականությունը։ Հայացք նետելով մեր անցյալին, տեսնում ենք որ թե՛ Համիդյան ջարդերը, թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ Շուշիի կոտորածը, թե՛ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, և թե՛ արցախհյան 3 պատերազմներում թուրքերի վայրագությունները  իրականացվել է միջազգային հանրության աչքի առջև ու նրանց լուռ համաձայնությամբ››,-ասել է Վահագն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհի կեղծ մարդասիրությունն ու հումանիզմը վերջնականապես կնքեցին իրենց վախճանը։

«30 տարի առաջ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ ընտրելով  ժողովրդավարության ուղին՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Սակայն աշխարհի կողմից այդ փաստի անտեսումը հանգեցրեց հետագա բոլոր այն ոճրագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից այս տարիների ընթացքում և որն իր դաժանության գագաթնակետին հասավ 2020թ,-ի սեպտեմբերի 27-ից հետո››,-նշել է նա։

Նրա խոսքով այսօր, երբ հազարավոր մեր հայրենակիցներ զրկվել են իրենց բնակավայրերից ու ունեցվածքից, խախտվել է հազարավոր մարդկանց ապրելու իրավունքը, դաժանաբար սպանվել են հազարավոր երիտասարդներ, հազարավոր երեխաներ զրկվել են իրենց ծնողներից, խախտվել է Արցախի տարածքային ամբողջականությունը, անիմաստ է խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից։

«Մենք այսօր այստեղ ենք դատապարտելու աշխարհում գործող երկակի ստանդարտներն ու միջազգային հանրության հանցավոր լռությունը››,-եզրափակել է նա։

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica