close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողի կախված դին

Հասարակություն

14 Սեպտեմբերի 2021, 20:23
 Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողի կախված դին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ  «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գխավորությամբ:  Հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ  մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում  կախված դին հայտնաբերվել է  տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով,  քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի  Զինվորական քննչական գլխավոր վարչության  4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ  քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica