close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՛ սպանեք ապագայի հույսը. Արթուր Խաչատրյան

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2021, 18:14
 Մի՛ սպանեք ապագայի հույսը. Արթուր Խաչատրյան

ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը խորհրդարանում.

«Ասում են հրեաները շուրջ երկու հազար տարի, պետականության կորստից մինչև պետականության վերականգնում, ամեն տարի Նոր Տարուն իրար մաղթում էին գալիք տարին նշել Երուսաղեմում։ Երկու հազար տարի նրանք հույս էին փայփայում և երկու հազար տարի հետո նրանց փափագն իրականություն դարձավ։ Մեծ Հայքի տարածքում մենք շուրջ հազար տարի անկախ պետականություն չունեինք, բայց շուրջ հազար տարի հայ ազգը չէր կորցնում իր ինքնիշխանությունը վերականգնելու հույսը։ Այս հազար տարիների ընթացքում եղել են անկախության վերականգնման փորձեր, որոնք վերջապես հաջողությամբ պսակվեցին 1918-ի մայիսին մենք վերակերտեցինք մեր անկախությունը ։ Հույսը կար, հավատը կար ու այս հույսն ու հավատը մեզ առաջնորդեցին դեպի մեր նպատակների իրականացում։

70 տարի մենք հույսն ու հավատը չէինք կորցնում, որ կգա այն օրը, երբ Արցախը կվերամիավորվի հայրենիքի հետ։ 90-ականների սկզբին մեր այդ բաղձանքը մասամբ իրականացավ․ Արցախն ու Հայաստանը փաստացի միասնական էին։ Այսօր, 44-օրյա պատերազմից հետո մենք ծանր օրեր ենք ապրում․ հազարավոր զոհեր և վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ, որոնց թիվը հայտնի էլ չէ, տասնյակ հազարավոր փախստականներ և թուրքեր, որոնք պղծում են մեր հայրենիքն ու սրբավայրերը։

Բացի մեր հերոսների կորստից մեր բոլոր բոլոր կորուստները հնարավոր է վերականգնել։ Բայց դրա համար չեպտք է հուսահատվենք, չպետք է համակերպվենք կորուստների հետ։ Այս հարցում առաջամարտիկ պետք է լինի քաղաքական իշխանությունը, այլապես սուր ցավը կվերածվի բութ նվվոցի, որին, մի որոշ ժամանակ հետ կսովորենք, իսկ իսկ հետո կմոռանանք՝ հավերժ թաղելով միացյալ հայրենիքի տեսլականը։

Մինչդեռ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը ճիշտ հակառակ նպատակն է հետապնդում։ Իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրում հստակորեն նշված Արցախի դե-օկուպացիայի պահանջը չարտացոլվեց կառավարության ծրագրում։ Սա էլ որպես խոսքերիս ապացույց։

Անհասկանալի պայմանավորվածությունների արդյունքում, նույնիսկ նոյեմբերի 9-ի ամոթալի կապիտուլյացիայից հետո մենք շարունակում ենք կորուստներ կրել։ Ադրբեջանցիք գրավեցին Խծաբերդն ու Հին Թաղերը, հայտնվեցին Որոտանում ու Շուռնուխում։ Ասում եք․ սահմաններն ենք ճշտում։ Չէր լինի՞ ճշտեիք հետո հետ քաշեիք զորքը։ Հետ քաշելուց հետք էլ ի՞նչ ճշտում։ Դա ճշտում չէ, դա նահանջ է։

Չբավարարվելով ձեռք բերածով ադրբեջանցիք ներխուժեցին Սև Լիճ ու Ներքին Շորժա, գնդակոծում են Երասխը։ Սահմաններն անառիկ պահելու մեր պատմական իրավունքներին տեր կանգնելու փոխարեն  իշախանության ներկայացուցիչներն օգտագործում են մեր տեղանունների թուրքերեն անունները՝ Էյվազլի, Չայզամի․․․ Հետո դա արդարացնում են,  թե բա «վարչապետն այդ անուններն է օգտագործել, որ ցույց տա, որ ադրբեջանցիք իրենց տարածքում են սահման փակել»։ Այդ երբվանի՞ց այդ տարածքները ձեզ համար դարձան ադրբեջանական։ Չէ որ այս նույն իշխանություններ էր քննարկում Արաքսավանի հատակագիծը և հայտարարում Հարավային Ճանապարհի կառուցման մեկնարկը, որը հնարավորություն էր տալիս Կապանից հասնել Հադրութ։ Այդ ի՞նչ եղավ ձեզ հետ, որ այդքան շուտ փոխեցիք ձեր քաղաքականությունը։

Որպեսզի մոռացության տան պարտությունը, փորձում են ներկայացնել, թե պարտությունից հետո նոր հնարավորություններ են բացվել։ Մեր վերջին տասը տարիների ընթացքում տնտեսության միջին աճը 5 տոկոսից ցածր էր։ Այսօր 7-9 տոկոս են կանխատեսում։ Ի՞նչ է Արցախն էր մեզ խանգարում, որ աճի նման տեմպ արձանագրեինք։ Թուրքերը պետք է հայտնվեիտ՞ն Հադրութում ու Շուշիում, որ Երևանի սրճարանները լեփ լեցուն լինեին։

Փորձում եք մարդկանց համոզել, թե լավ կապրեք, խաղաղության դարաշրջան է բացվել․․․Այս երեք տարիների ընթացքում այդ ի՞նչ պոտենցիալ մեծացրեցիք, որի արդյունքում աճի տեմպն արագանալու է։ Թուրքերի ու ադրբեջանցիների հետ չակերտավոր բարեկամությու՞նն է մեզ բարեկեցություն պարգևելու։ Երևի այդ բարեկամության առհավատչյան է արդբեջանա-թուրքա-պակիստանյան համատեղ զորավարժությունը։ Լավ ապրելու խոստումով մի փորձեք պարտությունը քողարկել երկար սպասված խաղաղության ու բարեկեցության խոստումներով, դրանով իսկ թաղելով կորցրածը ետ բերելու ու ազգային արժանապատվություն վերականգնելու ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու հույսերը։

Որպեսզի հույսը վերջնականապես թաղեք, ասում եք․ «կարո՞ղ եք հիմա իրավիճակը փոխել»։ Նույնիսկ եթե այսօր դա դեռ հնարավոր չէ, կարճաժամկետ դիվիդենտների խաթր, ձեր հայտարարություններով ու շարունակական զիջումներով, մի սպանեք ապագայի հույսը»։

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica