close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է յուրացնել մեր ժառանգությունը. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2021, 18:07
 Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է յուրացնել մեր ժառանգությունը. Լիլիթ Գալստյան

ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը խորհրդարանում.

«44–oրյա պատերազմի արդյունքում և Նոյեմբերի իննի կապիտուլյացիոն համաձայնագրով՝ անգնահատելի մարդկային զոհեր արձանագրեցինք:   Ադրբեջանի վերահակողության տակ անցած մեր հայրենիքի  մի հատվածի կողքին ունեցանք նաև աներևակայելի մշակութային և հոգևոր կորուստներ, որոնք Արցախի հողի նկատմամբ մեր սեփականության անառարկելի վկայություններն էին, մեր ինքնության վավերագրերն ու  այդ հողի նկատմամբ մեր անկասելի իրավունքները։

Այն, որ քոչվոր թյուրքական ցեղերն ու նրանց շառավիղներն իրենց ինքնությունը կառուցել են քաղաքակրթությունների ոչնչացման,  յուրացման, նրանց իրական տերերին ֆիզիկական բնաջնջման կամ չեզոքացման մեթոդաբանությամբ, լրացուցիչ ապացուցման կարիք չունի:

Այն, որ մենք պարտվել ենք և պարտվում ենք նաև ինֆորմացիոն դաշտում նույնպես նորություն չէ։ Իսկ Ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես նաև նրանց չակերտավոր գիտական միտքը տարիներ շարունակ զբաղված է եղել գիտական զեղծարարությամբ և շարունակում է յուրացնել մեր  ժառանգությունը՝ փորձելով Արցախի ադրբեջանական պատկանելության հիմքեր ստեղծել, հիմնավորել Արցախի նկատմամբ սեփական տարածքային և քաղաքական հավակնությունները: Մեր նյութական և  ոչ նյութական մշակութային և հոգևոր կորուստներն ահռելի են:

Ադրբեջանի կողմից օկուպացված  Արցախի Հանրապետության տարածքում են մնացել  19 թանգարան, հնագիտական ու գեղարվեստական հավաքածուներ, որոնցից  յոթը Հադրութում, տասներկուսը՝ Շուշիում։

Միայն Շուշիի շրջանում և Շուշի քաղաքում գործում էր Արցախի կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող 10 պետական թանգարան, ուր պահպանվում էր ազգային նշանակության շուրջ 20 345  ցուցանմուշ։ Թշնամու վերահսկողության տակ անցան Շուշի քաղաքի  պատմության և մշակույթի 197 հուշարձան, ինչպես նաև իր տեսակի մեջ եզակի Շուշիի գորգերի թանգարանն ու  հայկական դրամի թանգարանը։                     

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև մասնավոր հավաքածուներ, որոնց նմուշների թիվն անցնում է մի քանի հազարից։

Ինչպես ենք մենք հակազդում,  կարողանում ենք արդյոք  միջազգային հարթակներում,  այդ թվում մի շարք միջազգային պայմանագրերով  պաշտպանել մեր ժառանգությունը ոչնչաչացումից, կարողանում ենք արդյոք միջազգային հանրությանը ներկայացնել այն  մշակութային ցեղասպանությունը, որ այսօր Արցախում իրականացնում է Ադրբեջանը:

Ի դեպ այս նույն ձեռագրով Արևմտյան Հայաստանում գործեց Թուրքիան՝ տարիների ընթացքում հողին հավասարեցնելով հազարավոր հայկական կոթողներ:

Իրականությունն այն է, որ այսօր անհեռանկար ապագայի կամ մոռացության է մատնված Արցախի  պատմամշակութային ժառանգության խնդիրը:  Մինչդեռ այն մեր պետության առաջնահերթությունների և համակարգված աշխատանքի թիրախում պիտի լիներ՝ մի կողմից կասեցնելու Ադրբեջանական գիտական և ինֆորմացիոն զեղծարարությունը, մյուս կողմից գիտական և միջազգային իրավական հիմքերով անքննելի դարձնելու մեր պատմական և քաղաքական իրավունքնները»:

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica