close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործատուն ինչ հիմքով էլ ազատի աշխատանքից չպատվաստվելու համար՝ լինելու է ապօրինի․ իրավագետ

Հասարակություն

14 Սեպտեմբերի 2021, 18:03
 Գործատուն ինչ հիմքով էլ ազատի աշխատանքից չպատվաստվելու համար՝ լինելու է ապօրինի․ իրավագետ

Գործատուն ինչ հիմքով էլ որ աշխատողին ազատի աշխատանքից չպատվաստվելու կամ ՊՇՌ տեստ չհանձնելու համար՝ լինելու է ապօրինի, բնականաբար, աշխատողը դիմելու է դատարան, հետո դատական նիստը ձգձգվելու է 1-2 տարի, և 2 տարի հետո այդ 2 տարվա հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը աշխատողը գործատուից բռնագանձելու է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավագետ Ռոբերտ Հայրապետյանը՝ խոսելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ կառավարության որոշման մասին, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Եթե գործատուն սա չանի՝ տվյալ կազմակերպությունը որոշակի տույժ, տուգանքներ կկրի, եթե աշխատակիցը չներկայանա աշխատանքի դա չանելու համար, ապա գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը։ Որոշումը, սակայն, չի վերաբերում հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին և այլ պաշտոնյաների։

«Հիմա շատ է հնչու, որ ՊՇՌ թեստ չներկայացնելը կամ չպատվաստվելը հիմք է, որ գործատուն աշխատողին աշխատանքից ազատի․ սա, իհարկե, միֆ է, որովհետև եթե խոսում ենք մասնավոր սեկտորի մասին, որի վրա տարածվում է աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը որևէ հիմք չի նախատեսում, որը կվերաբերեր ՊՇՌ տեստին կամ պատվաստվելուն, որի հիմքով էլ գործատուն կկարողանար ազատել աշխատողին»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Նա նկատեց, որ ունենք իրավիճակ, երբ առողջապահության նախարարը, չտիրապետելով ՀՀ օրենսդրությանը, թեև մատնանշում է իրեն իբրև իրավաբան, և ընտրվելիս էլ լրագրողնրեի հարցերին  պատասխանել է, որ իր՝ իրավաբան լինելը էականորեն կնպաստի իր որոշումների ավելի իրավական լինելուն, փորձը ցույց տվեց հակառակը։

«Հիմա նախարարը իր անգրագիտության արդյունքում գործատուին դրել է մի իրավիճակի մեջ, երբ գործատուն կա՛մ ստիպված է լինելու խախտել իր աշխատակիցների իրավունքները, կա՛մ ստիպված է լինելու դրա համար վճարել ինչ-որ տուգանք, որը առողջապահության նախարարը սահմանել է»,-ասաց իրավագետը։

Գործատուների համար նա մասնագիտական խորհուրդ ունի՝ ինչպես վարվել այս իրավիճակում։

«Միակ բանը, որ պիտի անի գործատուն, եթե նա բարեխիղճ գործատու է և չի պատրաստվում տուրք տալ իշխանական քմահաճույքներին և ազատել իր աշխատողներին, ինքը միակ բանը, որ պիտի անի՝ չստիպի աշխատողներին պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել, ապա սպասի՝ հոկտեմբերի 1-ից հետո նրանք գան, այդ ամեն ինչը չանելու համար իրեն տուգանեն, ապա տուգանելու վերաբերյալ ակտը, որպես վարչական ակտ, սկզբից բողոքարկի վերադասության կարգով, արդյունավետ պատասխան չստանալու դեպքում բողոքարկի դատական կարգով։ Դա մոտավորապես կարող է տևել 1 տարի, և այդ 1 տարում ոչ մեկն իրավունք չունի նորից տուգանելու, քանի դեռ այդ վարչական ակտը գտնվում է վիճարկման փուլում, զուգահեռաբար նաև պարտադրանք չի լինելու աշխատողներին ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու համար»,-առաջարկեց Ռոբերտ Հայրապետյանը։

Նա խորհուրդ ունի նաև աշխատողների համար․ եթե ոչ բարեխիղճ գործատուն հրահանգի, որ, օրինակ, եթե հոկտեմբերի 1-ի դրությամբ դուք ՊՇՌ թեստ հանձնած չլինեք և պատվաստված չլինեք՝ չներկայանաք, եթե աշխատողը տուրք տա այս բանավոր հրահանգին, գործատուն կկարողանա 1 օր աշխատանքի անհարգելի չներկայանալու հիմքով աշխատողին ազատել աշխատանքից։ Բայց եթե աշխատողը առանց ՊՇՌ թեստի կամ առանց պատվաստվելու ներկայանա աշխատանքի, որևէ հիմք գործատուն չունի նրան աշխատանքից ազատելու։

Իրավագետը միջազգային իրավունքի նորմեր մատնանշեց, որոնք արգելում են ցանկացած մեկին՝ պարտադրել պատվաստումը։

«Դա նախ՝ վերաբերում է մարդու առողջությանը և վերաբերում է մարդու մարմնին․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան «անձնական տարածության» տակ հասկանում է նաև անձի՝ սեփական մարմինը տնօրինելու ազատությունը, և հասկանում է նաև այդ մարմինը կամ օրգանիզմը օտար միջամտությունից՝ ներառյալ բժշկական, սահմանափակելը։ Այսինքն, եթե անձը կամավոր կերպով չի ցանկանում պատվաստվել, նրան հարկադրաբար պատվաստման ուղարկելը խախտում է նրա իրավունքները։ Պետությունը չի կարող այդ պարտավորությունը դնել քաղաքացու վրա, որովհետև նա այդ պարտավորությունը դնում է ոչ իրավաչափ»,-ասաց նա։

Անգամ առողջապահության նախարար տիկինը, նշեց Ռոբերտ Հայրապետյանը, որն իրեն հորջորջել է իրավաբան և պարբերաբար հղում է կատարում «Բնակչության՝ բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին, այնտեղ էլ է հստակ նշվում, որ անձին բժշկական օգնություն և սպասարկում կարող են իրականացնել պացառապես սեփական համաձայնությամբ։ Այսինքն, անգամ նախարարի հղում կատարած օրենքն է իր դեմ խոսում։  

Աննա Բալյան

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica