close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայերն ունեն 7-8 հազար զոհ, իսկ ադրբեջանցիները՝ 18-20 հազար. The Economist

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2021, 17:31
 Հայերն ունեն 7-8 հազար զոհ, իսկ ադրբեջանցիները՝ 18-20 հազար. The Economist

Բրիտանական «The Economist» պարբերականը, վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև MI-6-ի իր աղբյուրների գաղտնի տեղեկությունները, հայտնում է, որ Արցախյան երկրորդ պատերազմում կողմերի իրական կորուստները  շատ անգամ ավելի մեծ են:

Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ադրբեջանում մահացությունների թիվը գրեթե 15 հազար մարդով գերազանցում է մահացության միջին ցուցանիշը՝ զուգորդված կորոնավիրուսից մահացած մարդկանց պաշտոնական թվի հետ: Այս թվերը կարող են ցույց տալ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստների թիվը 4-5 անգամ ավելի է տեղական իշխանությունների պաշտոնապես հայտարարածից, այսինքն՝ 18-20 հազար մարդ, մինչդեռ Ադրբեջանը հայտնում է մոտ 2900 զոհի մասին միայն։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մահացությունը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է վերջին մի քանի տարիների միջին ցուցանիշը, ինչը, ըստ  բրիտանական հեղինակավոր պարբերականի, նշանակում է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմի իրական կորուստները կազմում են մոտ 7-8 հազար մարդ։

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica