close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրանաշենի հանձնումը ոտքի կհանի ամբողջ հայ ազգին' ոտնատակ տալով թշնամուն ու նրա հետ գործարքի գնացող կառավարությանը. Ն. Հոխիկյան

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2021, 22:57
 Տիգրանաշենի հանձնումը ոտքի կհանի ամբողջ հայ ազգին' ոտնատակ տալով թշնամուն ու նրա հետ գործարքի գնացող կառավարությանը. Ն. Հոխիկյան
Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Ծանր, շատ ծանր ու կոշտ խոսակցություն եմ այսօր ունեցել Տիգրանաշենի և Տավուշի սահմանային գյուղերի վերաբերյալ։
 
Քանի որ խոստացել եմ չհրապարակել զրուցակցիս անունը, նշեմ միայն, որ դրել եմ հստակ պահանջներ' հրապարակային բացառել ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանին նվիրված հայկական տարածքների (Տիգրանաշեն, Բաղանիս-Այրում, Բերդի տարածաշրջանի 2 գյուղերը և այլն) հանձնումը։
 
Մանրամասն բացատրել եմ, թե ինչ աղետ ՀՀ կառավարությունը բերել մեր պետականության գլխին' թշնամուն տալով Սյունիքի ճանապարհի մի հատվածը և ինչ աղետ կլինի, եթե իրենց թուլամորթության ու նյութապաշտության հետևանքով վտանգի ենթարկվեն նաև Արարատի և Տավուշի մարզերի միջպետական ճանապարհները։ Տիգրանաշենի հանձնումը ոտքի կհանի ամբողջ հայ ազգին' ոտնատակ տալով թշնամուն ու նրա հետ գործարքի գնացող կառավարությանը։
 
Զրուցակիցս խոստացավ նշածներս ներկայացնել համապատասխան անձին և անձերին' միաժամանակ երաշխավորելով, որ տարածքներ հանձնելու ներքին որոշում չկա։ Ասացի, որ չեմ վստահում քաղաքական իշխանության որևէ խոսքի։
 
Չգիտեմ, արդյունք կլինի, թե ոչ։ Բայց բանբերին հստակ և ուղիղ ասացի' ոտքս մնալու է գազի ոտնակին մինչև իմ պետականության կայունացում, մինչև անհայրենիք տականքների և արտաքին թշնամու ջախջախում։
 
Հուսով եմ, հասկացավ և կհասկացնի օբյեկտին»։
 
Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica