close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի միջանցքը լուրջ խանգարելու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին․ Հրանտ Միքայելյան

Քաղաքական

9 Սեպտեմբերի 2021, 17:31
 Սյունիքի միջանցքը լուրջ խանգարելու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին․ Հրանտ Միքայելյան

Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգում առաջին հերթին կարևոր է Հայաստան-Վրաստան-Իրան կոմունիկացիաների հարցը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ Վրաստան այցի և հետպատերազմյան շրջանում հայ-վրացական նոր օրակարգի մասին։

«Կարևոր է Հայաստան-Վրաստան-Իրան կոմունիկացիաների անվտանգությունը՝ մենք գիտենք, որ այդ խնդիրները կան, նրանց անընդհատությունը և նրանց մոդեռնիզացումը, լայնացումը, զարգացումը, և գործածումը, որպեսզի արդեն լիարժեք հյուսիս-հարավ միջանցքը ձևավորվի Հայաստանով ու Վրաստանով, որը կկապի Սև ծովը, Եվրամիությունը, Ռուսաստանը մի կողմից և Պարսից Ծոցը մյուս կողմից տարածաշրջաններով․ սա հիմնական օրակարգ է Հայաստանի ու Վրաստանի միջև»,-ասաց նա։

Սյունիքով անցնելիք հաղորդակցական ուղին, որը բացելու մասին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար խոսում են, Հրանտ Միքայելյանի համոզմամբ, լուրջ խանգարելու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին․ Հայաստանի համար դա անվտանգային մարտահրավեր է, Վրաստանի համար դա ավելի շատ տնտեսական մարտահրավեր է, բայց մարտահրավեր է Վրաստանի տրանզիտային դիրքի համար։

«Եթե որևէ միջանցք կամ նույնիսկ, ինչպես դա կորչում է ներկայիս դե ֆակտո իշխանությունը, կոմունիկացիաների բացում, այսինքն, թուրքական ներկայություն լինի Հայաստանում և այդտեղով հիմնական ապրանքների հոսքը անցնի Սյունիքով, ամեն դեպքում դա կշեղի այն հոսքը, որը կա Վրաստանով դեպի Հայաստանի հարավ, բայց Հայաստանի համար դա որևէ օգուտ չի բերելու, այլ հակառակ՝ վտանգներ է բերելու և շատ»,-բացատրեց քաղաքագետը։

Թբիլիսին պատրաստ է Երևանի ու Բաքվի միջև միջնորդի դեր ստանձնել, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցում՝ այսպիսի առաջարկ արեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հիշեցնելով, որ հենց իրենց միջնորդությամբ ականապատման քարտեզների դիմաց հայ գերիներ վերադարձրին։

Հրանտ Միքայելյանը չի տեսնում՝ ինչ հնարավորություն կտա Թիֆլիսը գերիների վերադարձի խնդրին, ասում է՝ եթե Վրաստանի միջոցով նոր զիջումներ է կորզելու Ադրբեջանը Հայաստանից, ապա նույն միջնորդությունը կարող է անել ցանկացածը։

«Ես այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ տեսնում որևէ ուժի, որը կարող է արդյունավետ միջնորդի դեպ խաղալ, որովհետև այն դերը, որը հիմա ստանձնել է Ռուսաստանը, այն կատարում է մասնակի՝ ոչ լիարժեք, իսկ այլ որևէ ուժ նույնիսկ այս մակարդակի հասնել չի կարող և պատշաճ մոդերացիա չի կարող անել։ Իսկ հիմա մենք կարիք ունենք ոչ թե մոդերացիայի, այլ աջակցության, որովհետև գերիներին պահում է Ադրբեջանը, այսինքն, այստեղ բանակցության հարց չպետք է լինի, այստեղ պետք է լինի անխոս ազատումը մարդկանց և վերջ, այստեղ քննարկելու բան չկա, ու ի դեպ արդեն վաղուց։ Կարո՞ղ է Վրաստանը դա ապահովել, եթե այո, ուրեմն Հայաստանի շահերից բխում է Վրաստանի միջնորդությունը, եթե չի կարող, ուրեմն՝ ոչ»,-ասաց քաղաքագետը։

Փաշինյանը Վրաստանում է այդ երկրի վարչապետի հրավերով․ Հրանտ Միքայելյանը նկատեց, որ Վրաստանում կա որոշակի մտավախություն իրավիճակի հետ կապված, կա մտավախություն Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշման, որը կարող է վերաճել նաև Վրաստանի վրա ճնշման, որ դա կարող է շատ վտանգավոր լինել։

«Այսպիսով, Վրաստանը շատ հետաքրքրված է, թե ինչ իրավիճակ է, ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները, որովհետև հասկանում է, որ որ եթե Հայաստանը պարտվում է թուրքերին, ապա թուրքական ճնշումն ուղղվելու է դեպի վրացիներ, դեպի Վրաստան։ Սա հիմնական խնդիր է և երկրորդը՝ հիմա Վրաստանում մտածում են, թե այս տասնամյակը դժվար տասնամյակ է թե՛ աշխարհի, թե՛ մեր տարածաշրջանի համար։ Սկսվեց անցած տարի կորոնավիրուսով, հետո բազմաթիվ այլ բաներ են տեղի ունեցել, և խոշորագույն իրադարձությունները չեն դադարում և չեն դադարելու, որովհետև շատ լուրջ ճգնաժամ է միջազգային հարաբերությունների համակարգի, և կապիտալիստական տնտեսական կարգի համակարգի համար։ Եվ այս վերափոխման ընթացքում, իհարկե, այն պետությունները, որոնք որևէ պետականամետ վերնախավ ունեն, փորձում են իրենց համար բարենպաստ դիրքեր բանակցել, և այս առումով Հայաստանը Վրաստանի համար շատ կարևոր դեր է ստանձնում»,-ասաց նա։

Ի՞նչ օրակարգ է Հայաստանի կողմից՝ քաղաքագետի համար դժվար է հասկանալ, որովհետև այն, ինչ կարելի է ենթադրել, չի ուզում ասել, որովհետև դրանք իր ենթադրություններն են, իսկ այն, ինչ իրականում տեղի է ունենում, տեսնում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկխոսությունը թափանցիկության շատ լուրջ պակաս ունի՝ շատ դեպքերում այդ հանդիպումներն անցնում են, և այդտեղից մենք լուրջ տեղեկատվություն չենք ստանում։

«Ընդ որում, Վրաստանը մեկ-մեկ կատարում է միջնորդի դեր Ադրբեջանի հետ հարաբերություններում, մի քանի անգամ եղել են գաղտնի հանդիպումներ, մի քանի անգամ եղել են հանդիպումներ, որոնք երկու օր են տևել, բայց այդտեղից համարյա ոչ մի տեղեկատվություն չի եղել․ այսինքն, այս թափանցիկության խնդիրը կա։ Ես կարող էի ենթադրել, որ ինչ-որ լուրջ հարցեր են լուծվում, որոնք պետք են և թափանցիկություն չեն ենթադրում, եթե մենք ունենայինք ուրիշ իշխանություն, բայց այս իշխանության օրոք ես չեմ կարող նման ենթադրություն անել, որովհետև իրականում ոչ թափանցիկությունը վերջում բերում է Հայաստանի շահերին հակասող քաղաքականության իրականացման, ու բարզվում է, որ ի սկզբանե այդպիսի ծրագիր է իրականացվել ՀՀ գործող իշխանության կողմից»,-ասաց Հրանտ Միքայելյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica