close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 645, մահվան՝ 15 նոր դեպք

Առողջապահություն

8 Սեպտեմբերի 2021, 11:13
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 645, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 645 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 410-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4954 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1167 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6121-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 334 է, ընդհանուր առողջացածներինը՝ 230 291, փաստացի բուժվողներինը՝ 9998։ Մեկ օրում արվել է 6659 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 588 480 թեստ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica