close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ապագան կախված է նրա շահերի դարավոր պաշտպանից՝ Դաշնակցությունից, այնպես որ՝ խոսքը ձերն է, ընկե՛ր դաշնակցական

Հասարակություն

6 Սեպտեմբերի 2021, 14:15
 Հայաստանի ապագան կախված է նրա շահերի դարավոր պաշտպանից՝ Դաշնակցությունից, այնպես որ՝ խոսքը ձերն է, ընկե՛ր դաշնակցական

Yerkir.am-ը թարգմանաբար ներկայացնում է հատվածներ արձակագիր, թարգմանիչ Անահիտ Խարմանդարյանի հոդվածից, որը տպագրվել է «Գոլոս Արմենիի» թերթում։

***

Ես վաղուց արդեն հստակ գիտեմ, որ Դաշնակցությունն ազգային մտածողություն ունեցող միակ կուսակցությունն է, որը Հայաստանում պահպանել է հայության ոգին, կարողացել է պահպանել հայի մեջ հային, որի համար Արաբո, Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրանիկ, Նժդեհ անունները՝ մեր օլիմպիական աստվածների կաճառը, վեհ են ու սուրբ։ Եվ սրբություն կլինեն, քանի դեռ երկրագնդում գոնե մեկ իսկական հայ կմնա, որի համար հայրենի հողն աշխարհում ամենաթանկը կլինի, նույնիսկ՝ եռակի հաստիքներից ու միլիոնանոց պարգևավճարներից, որոնցով կարող են գայթակղվել միայն դավաճաններն ու անկյալ հոգիները։

***

Եվ թող ինձ համարեն միամիտ, սահմանափակ ու սակավակիրթ անձնավորություն, որը ոչինչ չի հասկանում քաղաքականությունից ու դիվանագիտությունից, սակայն ես, այնուամենայնիվ, հիմա էլ կասեմ այն, ինչ բազմիցս ասել են բազմափորձ քաղաքական ու պետական գործիչները․ «Պարտված մարտը դեռևս պարտված պատերազմ չէ»։  Այո, մենք պարտվել ենք մեզ պարտադրված ճակատամարտում՝ 5 ագրեսիվ պետությունների դեմ անհավասար ճակատամարտում, որովհետև մեր ժողովրդի հսկայական մասը, ցավոք,  ընկղմված է «բանականության քնի» մեջ, որը «հրեշներ է ծնում»՝ ըստ մեծն Գոյայի այլաբանության, և նրան հարկավոր է արթնացնել, քանի դեռ քունը չի վերածվել խոր, անդառնալի քնափության։

***

Գրադարանիս ամենատեսանելի տեղերից մեկում Էդուարդ Հովհաննիսյանի «Պայքարի դար» երկհատորյակն է՝ որպես կյանքիս ուղեցույց թել, և եթե ցանկանայի կյանքիս մնացած հատվածը նվիրաբերել Դաշնակցության գաղափարների համար պայքարին և անդամակցել այդ մեծ կուսակցությանը, ապա երեք վիրտուալ, բայց շատ արժեքավոր երաշխավորագրեր արդեն ունեմ՝ դաշնակցական պապիս՝ Խորեն Խարմանդարյանի, Յուրի Հախումյանի և նրա ընկեր Էդուարդ Հովհաննիսյանի։ Ուշ է արդեն կյանքը փոխել, անդամակցել Դաշնակցությանը, այսպես, թե այնպես ես բոլոր ընտրություններում ձայնս մշտապես տվել ու շարունակելու եմ տալ այդ կուսակցությանը։

***

Մշտապես համարել և համարում եմ, որ իշխանությունն անկախ Հայաստանում պետք է պատկանի Դաշնակցությանը, որի պետական գաղափարախոսությունը պետք է լինի Նժդեհի «Ցեղակրոնը», իսկ յուրաքանչյուր հայկական ընտանիքի՝ քաղաքներում ու գյուղերում, աշխարհում սփռված ՝ Ռուսաստանից մինչև Ավստրալիա, Կանադայից մինչև Ֆրանսիա, սեղանի գիրքը, բացի «Նարեկ»-ից, պետք է լինի «Ռանչպարների կանչը», որը պետք է անգիր իմանա յուրաքանչյուր հայ մանուկ, որովհետև չի կարող հայը լինել իսկական, եթե նրա հիշողության մեջ գենետիկորեն չեն դաջված Խաչիկ Դաշտենցի անմահ տողերը։

***

Հիմա շատ ծանր ժամանակներ են։ «Մեր ժողովրդի ճակատագրի աղացաքարը» դարձյալ անդունդում է։ Թե ո՞ւմ մեղքով՝ անիմաստ է խոսել։ Հավանորեն բոլորս էլ ինչ-որ բանում մեղավոր ենք, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ։

Մեղավոր ենք, որ մինչև վերջ չհետաքննեցինք հնգամյա «էներգատեռորի» պատճառները և չպատժեցինք կազմակերպիչներին։ Մեղավոր ենք, որ իմիջիայլոց հետաքննեցինք 1999-ի հրեշավոր ահաբեկչությունը խորհրդարանում, որի գլխավոր նպատակը ռուսական կողմնորոշում ունեցողների վերացումն էր, իսկ իրական մեղավորները երևի մինչ օրս ազատության մեջ են ու թաքուն ծիծաղում են։

Մեղավոր ենք, որ մինչ օրս չիմացանք, թե ինչ տականքներ սպանեցին Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքայելյանին։

Մեղավոր ենք, որ համարյա 30 տարի՝ 1991-ից մինչև 2018-ը, անհասկանալի պատճառներով ոչ ոք չբարձրացրեց Արցախի անկախության ճանաչման հարցը՝ պատճառաբանությամբ, թե դեռ ժամանակը չէ, Ադրբեջանը կարող է պատերազմ հայտարարել, իսկ մեզ դա պետք չէ։ Եվ ի՞նչ։ Ադրբեջանն առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց մեզ վրա՝ օգնության կանչելով «մեծ եղբորը»՝ անթիվ վարձկաններով ու անօդաչուներով։

Մեղավոր ենք, որ մինչև 2018 թվականը կուտակված դժգոհություններն ու անօրինությունները (որոնք այսօր կատարվողի ֆոնին թվում են ժողովրդավարության գագաթներ ու արդարադատության հաղթանակներ) վերածվեցին իշխանության հանդեպ տոտալ ատելության, որից շատ վարպետորեն օգտվեցին մեր դարավոր թշնամիները։

Մեղավոր ենք, որ մեզանում ի հայտ եկան չափից շատ՝ մտածել չցանկացող մարդիկ, չափից շատ «օբիժնիկներ», պետական շահերի՝ չափից շատ դավաճաններ։

Մեղավոր ենք, որ թույլատրեցինք հազարներով բազմացած գրանտակերների, սորոսականների, միջին սեռի  գունավոր ու խայտաբղետ էակների առկայությունը։ Մի բան է՝ ջարդել պողոտայում երթ իրականացնող՝ մի տասնյակ  ներկված պատանյակների մռութը, մեկ այլ բան՝ համակարգված, նպատակաուղղված պայքար մղել «եվրոպական արժեքներ» կոչվող խավարամոլության դեմ։

Մեղավոր ենք, որ աճող գործազրկության պատճառով մարդիկ չէին կարող հացի փող վաստակել և ընտանիք պահել, այդ պատճառով հազարներով լքում էին Հայաստանը։

Մեղավոր ենք, շատ բաներում ենք մեղավոր, այդ պատճառով էլ հայտնվեցինք անդունդում։

 Ես էլ եմ մեղավոր, հավանաբար, որ շատ ուշ եմ այս ամենի մասին գրում։ Թեև առանց ինձ էլ այդ ամենը քաջ հայտնի է մտածելու կարողությունը չկորցրածներին։

Երկրի բոլոր խելամիտ մարդկանց, Հայաստանի բոլոր հայրենասերների միակ հույսը Դաշնակությունն է, որը, փառք Աստծո, անցավ խորհրդարան և ամեն օր կռիվ է տալիս կապիտուլյանտի կուսակցության հետ։ Ոչ մի բանի դիմաց, հենց այնպես, դավաճանաբար հանձնված Արցախ, 5 հազար զոհված երիտասարդ տղաների հիշատակ, որը «Կլաասի մոխրի» պես մշտապես բախելու է մեր սրտերը, «դիվերսանտ դարձած» հարյուրավոր ռազմագերիներ, սահմանների քարտեզների հետ կապված աճպարարություններ՝ Կիոյի և Կոպերֆիլդի ոգով, բանակի, մշակույթի, գյուղատնտեսության, առողջապահության և պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդում՝ այս ամենի մասին ճշմարտությունը հարկավոր է հասցնել ամեն հեռավոր գյուղ, հեռավոր շրջանների՝  «բանականության քնի» մեջ գտնվող ամեն բնակչի, կազմակերպել օգնություն բերքը կորցրած, աղքատ գյուղացիներին, քանի որ ապաշնորհ կառավարությունը զրկել է նրանց ջրից, օգնել հաշմանդամներին ու պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Լավ է, որ «Հայաստան» դաշինքը գլխավորում է փորձառու, կոփված և իմաստուն կազմակերպիչ, տնտեսվար ու ռազմիկ Ռոբերտ Քոչարյանը, որի շուրջն արդեն 3 տարի է՝ դատարկ ու պարզունակ կատակերգություն է խաղացվում, չէ՞ որ այլ բանի ընդունակ չեն։

Սփյուռքը հսկայական օգնություն է ցուցաբերել բոլոր երկրներից, իսկ ինչո՞ւ հիմա էլ գումար չներդնի բազմաֆունկցիոնալ անօդաչուների և այլ ռազմական տեխնիկայի գործարանների արագ շինարարության մեջ։ Բավական է Ռուսաստանի վրա հույս դնենք, 4 տարի անց հնարավոր է հարկ լինի հույս դնել միայն մեր ուժերի վրա, և Սփյուռքը պիտի վերջապես հասկանա, թե որքան կմեծանա իր դերը այն փոքր պետության պաշտպանության գործում, որն իր պատմական հայրենիքն է, այլն էլ՝ շրջապատված  թշնամիներով, էլ չենք խոսում անկարող ղեկավարության մասին։

***

Լինում են ժամանակներ, երբ խոսում են թնդանոթները, կամ՝ գնդացիրները, կամ՝ հեռահար հրթիռները։ Երբ ամեն բան մաուզերն էր որոշում, Մայակովսկին գրեց ․ «Խոսքը ձերն է, ընկե՛ր մաուզեր»։ Այսօր կյանքը և Հայաստանի ապագան կախված են նրա շահերի դարավոր պաշտպանից, աշխատավոր հայ ժողովրդի դարավոր պաշտպանից, մեր հնագույն հիասքանչ երկրի պաշտպանից՝ Դաշնակցությունից։ Այնպես որ՝ խոսքը ձերն է, ընկե՛ր դաշնակցական։

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica