close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամին 3 կողմից հասել է Գորիս․ համայնքապետերին ձերբակալելը լրացուցիչ ռիսկեր է պարունակում․ Զաքար Խոջաբաղյան

Իրավունք

2 Սեպտեմբերի 2021, 17:51
 Թշնամին 3 կողմից հասել է Գորիս․ համայնքապետերին ձերբակալելը լրացուցիչ ռիսկեր է պարունակում․ Զաքար Խոջաբաղյան

Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնությունը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ անդրադառնալով Առուշանյանի և Սյունիքի համայքնապետերի ձերբակալմանը։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի ԺՊ-ն ասում էր, որ՝ մի քանի համայնքապետե՛ր, ձեր գլխի հալը կտեսնեք, և այլն, և դրան հաջորդեցին սյունեցի համայքնապետերի ձերբակալությունները, որը հիմք է տալիս կարծելու, որ այս ամենը ունի քաղաքական կոնտեքստ։ Ստացվում է, որ մարդուն ինչ-որ դաշինքին անդամակցելու և քարոզչություն անելու համար մեղադրում են, բայց վարչապետի քարոզչությունը նորմալ է ընկալվում»,- ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։

Նա նշեց, որ ինքը ևս Գորիսից է, և թշնամին 3 կողմից հասել է Գորիս։ Փաստ է, որ կա սահմանագիծ Գորիսում, և ստեղծված պայմաններում համայնքապետերի, քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը, խաթարելով բարդ վիճակում գտնվող մարզի, համայնքների կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում։

«Վերջիվերջո, համայնքապետերն են պատասխանատու դրա համար, և համայնքապետերը ընտրովի մարմին են, ոչ թե նշանակովի։ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատած՝ տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշանյանին։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում է համայնքապետին»,- ասաց Խոջաբաղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica