close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել ևս 2 շրջան՝ կապիտուլյացիոն փաստաթղթից անկախ․ քարտեզ

Քաղաքական

27 Օգոստոսի 2021, 20:16
 Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել ևս 2 շրջան՝ կապիտուլյացիոն փաստաթղթից անկախ․ քարտեզ

Yerevan.today-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր հայտարարում է, թե իրեն ժողովուրդը տվել է մանդատ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու համար։ Սա ասում է այն պայմաններում, երբ արդեն երեքուկես ամիս է՝ Հայաստան է մտել թշնամու զորքը և դուրս չի գալիս։ Ավելին, երեք օր է, ինչ Սյունիքում հայկական մի քանի գյուղ շրջափակել են Ադրբեջանցիները, զրկել են մեր գյուղերը մուտքուելքից, ու Նիկոլ Փաշինյանը դուրս վռնդելու փոխարեն, ասում է, որ բանակցում են։ Թշնամուն ջարդելու փոխարեն Փաշինյանը հայտարարում է, թե Թուրքիայի խաղաղության ազդակներին պետք է արձագանքենք դրականորեն, իսկ Ադրբեջանն էլ ուզում է խաղաղությանը խանգարել։

Հայկական գյուղերը շրջափակման մեջ են, ու պաշտպանության նախարարը ժպտում է, չնայած որ մինչ այս հոխորտում էր, թե՝ ով թողեց ադրբեջանցին մոտենա մեր գյուղերին, պատժելու եմ, ներս եկողին ոչնչացրեք և այլն։

Մի խոսքով, միայն ամպագոռգոռ ելույթներ, որոնց տակ ոչինչ չկա։

caucasus.liveuamap.com  – սա այն կայքն է, որտեղ պատերազմի ամբողջ ընթացքում ժամերի ճշգրտությամբ նշվում էր, թե ամեն թիզը ում տիրապետության տակ է։ Սա այն կայքն է, որին Արծրուն Հովհաննիսյանը կոչ էր անում չվստահել, որովհետև «մենք հաղթում ենք» և «հաղթելու ենք», իսկ այս կայքում իրականությունն էր մեր պարտության մասին։

Առաջին լուսանկարում  ադրբեջանական զորքի դիրքն է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն։ Ադրբեջանը կանգնած էր կուբաթլու և Զանգելան շրջաններում։ Թշնամու վերահսկողության տակ գտնվող վայրերը ներկվաած են կապույտ գույնով, և եզրերին տեղադրված է նրանց դրոշները։

Նոյեմբերի 9—ի կապիտուլացիոն փաստաթղթում գրված է, որ զորքերը մում են այնտեղ, որտեղ կանգնած են, բացի դրանից՝ Ադրբեջանին է հանձնվում Քելբաջարի շրջանը մինչև նոյեմբերի 15-ը, Աղդամի շրջանը մինչև նոյեմբերի 20-ը,  և մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Վերջ, այլ շրջան, այլ տարածք չէր հանձնվելու։

Երկրորդ լուսանկարում, սակայն, պատկերված է, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնել Կուբաթլուի ու Զանգելանի շրջանները։

Հարց՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմանավորվածությամբ են թշնամուն տրվել այդ շրջաններն ամբողջությամբ։ Ո՞ր փաստաթղթի համաձայն։ Հրապարակված չէ նման որևէ փաստաթուղթ։

Կամ այս ամենն արվել է բանավոր պայմանավորվածությամբ կամ՝ գաղտնի փաստաթղթով։ Ենթադրվում է՝ և՛ նա է, և՛ մյուսը։

Այդ պարագայում, արդյո՞ք մենք ապահովագրված չենք նանից, որ կարող է գաղտնի փաստաթղթով կամ բանավոր պայմանավորվածությամբ տրված Փաշինյանը հանձնած լինի Հայաստանից շատ այլ տարածքներ ևս։

Հայաստանի իշխանությունը պարտավոր է հայտնել, թե ինչ չհրապարակված փաստաթղթեր կան և ինչո՞ւ է ադրբեջանական զորքը հարյուրավոր կիլոմետրերով ավելի առաջ, քան նշված է այդ կապիտուլյացիոն փաստաթղթում։

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica