close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկվոր ցեղախմբերը չեն կարող մեր հողերի տերը լինել

Հասարակություն

18 Օգոստոսի 2021, 18:10
 Եկվոր ցեղախմբերը չեն կարող մեր հողերի տերը լինել

Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածներում քրիստոնյա ժողովուրդներին ադրբեջանացրած և թրքացրած մի քանի եկվոր ցեղախմբեր ստեղծել են իրենց պետությունը և դարձել չարիք ամբողջ տարածաշրջանի համար, որի վրա աչք է փակել և փակում քրիստոնյա աշխարհը։

Հայաստանի արևելյան հարևանը Ադրբեջան կոչվող մահմեդական պետությունն է, որտեղ, ի դեպ, մահմեդական տոմարի համաձայն՝ մոտավորապես 1400թ-ն է, իսկ քրիստոնյա Հայաստանում գրիգորյան օրացույցի համաձայն՝ 2021թ-ն է (հայոց բուն տոմարով 4513թ-ն է՝ հաշված Ք.Ա. 2492թ-ի Նավասարդի 11-ի Հայկի հաղթանակից), սա իհարկե չի նշանակում, որ Ադրբեջանը 1400 տարվա պատմություն ունի, այլ խոսում է այն մասին, որ իրենց ծագումը գրեթե Նոյ նահապետին հասցնող ադրբեջանցիները նախամահմեդական պատմություն ու տոմար չեն ունեցել, հետևաբար, որպես ազգ ու ժողովուրդ էլ կազմավորված չեն եղել. հակառակ դեպքում՝ նախամահմեդական շրջանում կամ գոնե մահմեդականության սկզբնավորման շրջանում այս տարածաշրջանում «ադրբեջանցի» տարրի գոյության մասին հավաստող աղբյուրներ ու հուշարձաններ հաստատ կլինեին, ինչպես Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Աղվանքի դեպքում է:

Ադրբեջան ու ադրբեջանցի եզրույթները քննարկվող երկրին արհեստականորեն են տրվել՝ ընդգծելով այդ պետության նկրտումները Իրանական Ադրբեջան նահանգի նկատմամբ, իսկ այսօր մեզ հայտնի ադրբեջանցիները մինչև «ադրբեջանցի» անվանումը ստանալը կոչվում էին Կովկասի թաթարներ կամ Կովկասի թյուրքեր, և միայն 1936–ին Ստալինի հրամանով կոչվեցին ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջան կոչվող պետությունը, աշխարհի քաղաքական քարտեզի վրա՝ մինչև 1918թ-ը գոյություն չուներ:

Այս տարածաշրջան եկած ադրբեջանցիների նախնիներին տեղաբնակ քրիստոնյա ժողովուրդները ցուցաբերել են իրենց ողորմածությունը՝ կիսվել իրենց ունեցածով, ինչը, ցավոք, մոռացվել է։ Նույն այդ քոչվոր ցեղախմբերը, ոտքը պնդացնելով սկսել են  թրքացնել և ադրբեջանացնել տարածաշրջանի ժողովուրդներին, գողացել են նրանց մշակութային արժեքները, ժառանգությունը։

Քրիստոնյա հայ ժողովուրդը բազմաթիվ փորձությունների միջով է անցել և հիմնել պետականություն։ Ներկայումս հայ ժողովուրդը նոր պայքար է սկսել մուսլման երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. սա քաղաքակրթությունների պայքար է, և մեր հաղթանակը լինելու է ողջ քրիստոնյա աշխարհի հաղթանակը։

Մեր պատմությունը այս հողերի վրա սկսել է աշխարհի սկզբից մինչև մեկ թվականը, շարունակվել մինչ այսօր՝ 2021 թվականը և շարունակվելու է օմեգա։         


Միսակ Մարգարյան

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica