close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նույն թերթիկում «Կողմ եմ-դեմ եմ» քվեարկությունը կազմակերպված դեմարշ է եղել իշխանության կողմից. Արամ Վարդևանյան

Քաղաքական

5 Օգոստոսի 2021, 16:44
 Նույն թերթիկում «Կողմ եմ-դեմ եմ» քվեարկությունը կազմակերպված դեմարշ է եղել իշխանության կողմից. Արամ Վարդևանյան

Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առաջին քվեարկության ժամանակ, պարզվում է, միակ անվավեր քվեաթերթիկում նշված է եղել՝  կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:

Ավելին՝ նույն ընդդիմադիր թեկնածուի ընտրության երկրորդ քվարկությանն էլ այս պարադոքսը կրկնվել է, այսինքն՝ 5 անվավեր քվեաթերթիկներում  պատգամավորները հատուկ պլանավորված քվեարկած են եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ համոզմունք հայտնելով, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու, մի բան միայն կարող թինք խնդրել՝ որ նոյեմբերի 9-ի թուղթը չստորագրեիք։ Կամ Արայիկ Հարությունյան անունով նախագահ կա Արցախում, Շուշիի ընկնելու մասին ինչ-որ բաներ է պատմում, կխնդրեինք որ Շուշիի գրավման հանգամանքները բացահայտեիք»,-ասաց Վարդևանյանը՝ դիմելով իշխանական թևին:

 Մանրամասն՝ տեսանյութում։

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica