close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր պայքարի ընկերը լավագույնս կներկայացնի ժողովրդի շահերը ԱԺ նախագահությունում. Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը «Պատիվ ունեմ» դաշինքը կողմ է քվեարկելու

Քաղաքական

4 Օգոստոսի 2021, 19:36
 Մեր պայքարի ընկերը լավագույնս կներկայացնի  ժողովրդի շահերը ԱԺ նախագահությունում. Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը «Պատիվ ունեմ» դաշինքը կողմ է քվեարկելու

«Պատիվ ունեմ» դաշինքը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին. այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը, մարդ ում հետ 8 ամիս ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույս կներկայացնի մեր ժողովրդի շահերը ԱԺ նախագահության կազմում»,- նշեց նա:

Պարոն Բագրատյան, Դուք կամավոր, կամ ինչպես մամուլն է ասում պարտադրանքով միացել եք 44-օրյա պատերազմի մեղավորների թիմին։ Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին ասաց Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքի, Մամիջանյանը հիշեցրեց, որ դա ներպետական փաստաթուղթ է, որը որևէ կերպ չի կարող օգտագործվել միջազգային հարաբերությունների ժամանակ։

«Եթե  ձեր դիվանագիտական ներուժը չի ներում, որպեսզի բացատրեք հակառակորդին, որ այդ փաստաթուղթը չի կարող լինել բանակցային սեղանի փաստարկ, մենք պատրաստ ենք ամեն կերպ մեր դիվանագիտական ներուժը ծառայեցնել դրան»,- ասաց Մամիջանյանը։

Մեկ այլ հակադարձում «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն արեց Մարտի 1-ի վերաբերյալ քննարկումները հիշելով․ «Եթե Մարտի 1 եք հիշում, հիշեք նաև, որ նոյեմբերի 9-ից հետո, երբ այս դահլիճում նստած երիտասարդի դին հայտնաբերեցին, մամուլը շրջանառում էր նաև մի շարք ՔՊ-ականների անուններ, որոնք կարող են կապ ունենալ այդ մահվան հետ։ Խուրհուրդ կտամ այդ օրվա մասին չխոսեք, ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica