close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը

Քաղաքական

3 Օգոստոսի 2021, 10:42
 «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը

8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները։ Այսօր քննարկվում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։ Սակայն նախաքան դա «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։

Մինասյանը նշեց, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը նկատաց․ «Երեկվա տեղի ունեցածը սահմանդրության թե 94-րդ հոդվածի թե 104-րդ հոդվածի տեսանկյունից ընթացակարգային բնույթի այնպիսի խախտումներ է ենթադրել, որոնք  հենց ՍԴ-ում են քննության ենթակա»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica