close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում․ «Հրապարակ»

Քաղաքական

3 Օգոստոսի 2021, 10:09
 Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի հանկարծ չանցնենք ԱԺ փոխխոսնակների կաբինետների մոտով։

Անվտանգության աշխատակիցները, որոնց մի մասն ԱԺ-ում առաջին անգամ էր, դժգոհ էին այս վիճակից, մեզ խնդրում էին իրենց չմեղադրել՝ ինչ հրահանգել են, դա են կատարում։ Նման այլանդակ սահմանափակումներ անգամ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ում չեն կիրառվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica