close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«վիժվածքի վարչապետանալը, կապիկի խոսնականալը, ուսապարկերի նախարարանալը, ոչնչության դեսպանանալը, հունիսի 20-ի հետևանքներն են»․ Աշոտյան

Հասարակություն

3 Օգոստոսի 2021, 00:08
 «վիժվածքի վարչապետանալը, կապիկի խոսնականալը, ուսապարկերի նախարարանալը, ոչնչության դեսպանանալը, հունիսի 20-ի հետևանքներն են»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Մանթո մի ընկեք։

Այսօրվա խայտառակաթունները. վիժվածքի վարչապետանալը, կապիկի խոսնականալը, ուսապարկերի նախարարանալը, ոչնչության դեսպանանալը, հունիսի 20-ի հետևանքներն են։ Չարիքի մատերիալիզացիա։

Բավարար ժամանակ կար հասկանալու համար, թե ինչ խորը և համապարփակ արտաթորանքի մեջ ենք հայտնվել չարաբաստիկ «ընտրությունների» պատճառով և հետո։

Որպես 2018-ի ապրիլից իրեն բացառապես ձիգ, շիտակ և ուղիղ պահած տղամարդ ու գործիչ, ով հրաժարվեց նաև այս ընտրություններին մասնակցելուց, մի բարի խորհուրդ տամ։

Ձեր նյարդերը պինդ պահեք։

Այլոց վրա բացասական էներգիա պարպելը, պայքարի ընկերների վրա հաստատվելը, ընդդիմության պատգամավորներին թիրախավորելը արդար չէ, ազնիվ չէ և էֆեկտիվ չէ։

Նրանք նույնքան են «մեղավոր», որքան դուք, բոլորը, շատերը…գուցե և ես։

Կենտրոնացեք խայտառակ ներկայի դեմ պայքարի վրա, երկրին արժանապատիվ հեռանկար վերադարձնելու վրա, համախմբվելու վրա։

Ես պաշտոն չեմ ուզել և չեմ ուզում։ Ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում։

Վստահ եմ, նաև դուք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica