close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյոք սրա նպատակը այն չէ, որ այս բարդագույն ծանր իրավիճակում ՀՀ-ն ունենա ԱԺ թույլիկ նախագահ․ Նազարյան

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 15:52
 Արդյոք սրա նպատակը այն չէ, որ այս բարդագույն ծանր իրավիճակում ՀՀ-ն ունենա ԱԺ թույլիկ նախագահ․ Նազարյան

Հայաստան Դաշինքից պատգամավոր Գեղամ  Նազարյանը դավադրություն է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում թույլ թեկնածու կարգելու  իշխանական ձգտումների  մեջ։ Այսօր՝ ԱԺ առաջին նիստին 44-օրյա պատերազմին զոհված զինվորի հայր, լրագրող Գեղամ Նազարյանը իր առաջին ելույթը ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ հնչեցրեց՝  խոր մտահոգություն հայտնելով առ այն , որ իշխանություն ամեն ինչ անում է, որպեսզի  «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից  առաջադրած ԱԺ նախագահի երկու թեկնածուները՝ կալանավորված Մխիթար Զաքարյանն ու Արթուր Պողոսյանը չհավակնեն ԱԺ նախագահի պաշտոնին։

«Ստացվում է՝ իշխող ուժի առաջնորդը, փաստորեն խնդիր է դրել , որ իրենց առաջադրած ԱԺ նախագահի թեկնածուն, որն անպայման ունենալու է մեծամասնության , քանի որ իշխող ուժը քվեարկելու է իր իսկ առաջադրած թեկնածու  օգտին, լինի ապօրինի հիմքերով ընտրված։

Եվ  ինչ  եք կարծում, արդյոք սրա նպատակը այն չէ,  որ այս իրավիճակում, երբ Հայաստանին սպառնում են բարդագույն , ծանր բանակցություններ,  ունենանք թույլ,  ոչ լեգիտիմ նախագահով Ազգային ժողո»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica