close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իր ծառի ճյուղը կոտրողին չներեց ազգս, բայց 5000-ից ավել զոհ տվող ղեկավարին նորից ընտրեց. զուգահեռ իրականության հետքերով

Հասարակություն

1 Օգոստոսի 2021, 10:15
 Իր ծառի ճյուղը կոտրողին չներեց ազգս, բայց 5000-ից ավել զոհ տվող ղեկավարին նորից ընտրեց. զուգահեռ իրականության հետքերով
Լրագրող Արև Աբելյանը գրում է.
 
«Մենք ներո՞ղ ազգ ենք, թե....
 
Հարևանի խեթ հայացքը չներող ազգս ներեց Աննա Հակոբյանին՝ Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրելու համար։
 
Այգու մի թիզ հողը հարևանի կողմից զավթելու համար տարիներով դատարանների դուռն ընկնող ազգս շատ շուտ համակերպվեց Արցախի 75%-ի և հայկական տարածքների կորստի հետ։
 
Իր ծառի ճյուղը կոտրողին չներեց ազգս, բայց 5000-ից ավել զոհ տվող ղեկավարին նորից ընտրեց։
 
Խմելու ջրի պաշարները թշնամուն հանձնած ղեկավարներին ներեց ազգս, բայց չներեց, ու բահով սպանեց իր առվի հունը փոխած հարևանին։
 
Սաշիկի այդպես էլ չբացահայտված 50%-ը չներեց ազգս, բայց միլիարդավոր դրամների պարգևատրումներն արդարացրեց։
 
Մանվելի տուշոնկան չներեց ազգս, բայց պատերազմի օգնությունները ֆուռերով գողացած և Երևանում թանկարժեք տներ գնողներին ներեց ու չտեսնելու տվեց։
 
Սև լճի 30 տոկոսը առանց պայքարի թշնամուն տվողին ներեց ազգս, բայց բուրդ լվանալու պատճառով ջուրը բարակացրած հարևանի հետ ոխերիմ թշնամի դարձավ։
 
Աշխատավարձից 1000 դրամ պահելու համար կռիվ տվեց ազգս, բայց երկրի բյուջեից պատգամավորին ամենամսյա 250 000 տալու որոշման վրա աչք փակեց։
 
Հավատարիմ ընկերոջ փրկող սուտը չներեց ազգս, բայց երկրի ղեկավարի հազարավոր սուտ խոստումները, որից ոչ մեկն էլ իրականություն չդարձավ, առանց վարանելու ներեց ու մոռացավ։
 
Սեփական մանր-մունր խնդիրները ավելի կարևորեց ու չներեց ազգս, իսկ հայրենիքին առնչվող ամեն մի կորուստ հանգստությամբ ընդունեց ու .... ԱԶԳՍ....
 
Հ.Գ. ու էդպես էլ չկարողացա հասկանալ մենք ներո՞ղ ազգ ենք, թե....»:
Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica