close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցի երեխաների այցը Լեհաստան՝ պատերազմի սթրեսը թոթափելու համար

Հասարակություն

31 Հուլիսի 2021, 21:37
 Արցախցի երեխաների այցը Լեհաստան՝ պատերազմի սթրեսը թոթափելու համար

Երեխաների աչքերը լիարժեք ժպտացին… 44-օրյա պատերազմի հետևանքով դեռ վաղ հասակում կյանքի ամենադաժան փորձությունների ենթարկված դեռահասների ծանր ապրումները մի փոքր թոթափելու նպատակով «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի և Լեհաստանում «Հայկական հիմնադրամի» նախաձեռնությամբ հուլիսի 19-ին 20 երեխաներ երկշաբաթյա այցով հատուկ չվերթով մեկնեցին Լեհաստան, որին աջակցեցին Լեհաստանի պաշտպանության նախարարությունն ու Ազգային Ժողովը։

Ծրագրի շահառու ընտանիքներից շատերը կորցրել էին ոչ միայն տարիների ընթացքում իրենց ստեղծածը, այլև ապրելու համար այնքան կարևոր հույսն ու նվիրական երազանքները։ Ընտանիքներում կային զոհված անդամներ, անհետ կորածներ, հաշմանդամ ու անգործունակ դարձած ընտանիքի հայրեր․ անորոշություն և դառը հիշողություններ, որոնց մասին խոսելիս մարդիկ հազիվ էին կարողանում կոկորդում խեղդել արցունքները։ Դեռևս հունվար ամսից 44-օրյա պատերազմից հետո Արցախից Շիրակի մարզում ապաստանած և Արցախյան պատերազմում զոհվածների ու ծանր վիրավորումներ ստացածների ընտանիքներին աջակցելու համար «Ընտանիք» ԲՀ կազմակերպությունը ստանձնեց 30 ընտանիքների սոցիալական օժանդակության ծրագրի իրականացումը՝ նպատակ ունենալով գոնե ժամանակավորապես լուծել նրանց կենսական հարցերը։ Այս ընտանիքների երեխաների համար, սթրեսից ազատելու նպատակով, ըստ նախասիրությունների կազմակերպվեցին բազմաթիվ կրթամշակութային, հոգևոր միջոցառումներ և մասնագիտական դասընթացներ, տարատեսակ խմբային ինտելեկտուալ և ժամանցային խաղեր:

«Ընտանիք» ԲՀԿ նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Քնարիկ Ահարոնյանը ասում է, որ խնդիրն ավելի խորքային վերլուծություն ու գործուն քայլեր է պահանջում․«Հայր կորցրած ընտանիքի մթնոլորտը միջին տարիքի երեխաների համար խորը հետք կթողնի ամբողջ կյանքի ընթացքում, հետևաբար միայն սոցիալական աջակցությունը խնդրի խորքային լուծում չէ»։ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը իր նախաձեռնությամբ գտավ խնդրի այլ լուծման ձև՝ համավարակի ծանր պայմաններում կազմակերպելով ապահով և բազմաբովանդակ շրջագայություն, որը երեխաներին պարգևեց մեծ ուրախություն և հավատ ապագայի հանդեպ: Ծրագրի մասնակից Հովհաննեսի մայրը՝ Լուսինե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հայտնելով իր գոհունակությունը կազմակերպչական բարձր մակարդակի մասին, ասաց, որ իրենք որքան էլ ցանկանան երեխաների համար ուրախ մթնոլորտ ստեղծել, չեն կարող․ «Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց», ասաց Լուսինեն։ Խորին շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին, այցի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի երեխաների վերադարձից հետո։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica