close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

31 Հուլիսի 2021, 09:38
 Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի սահմանները թշնամու առջեւ անտեր թողած իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը։ ԱԺ նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են անվտանգության սարքեր՝ մետաղորսիչներ։ Իշխանականները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ «Հայաստան» դաշինքն անգամ տեռակտեր իրականացնի, ուստի դահլիճ մտնելուց առաջ բոլորին խիստ զննելու են։ Իսկ խորհրդարանի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ անվտանգության այլ միջոցառումներ էլ կձեռնարկվեն, ու հիշեցրեց, որ մեր պատմության ընթացքում ունեցել ենք վատ նախադեպեր՝ սկսած հոկտեմբերի 27-ից։

«Ի դեպ, ասեմ, որ դրա կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջերս դուք ականատես եղաք, լուսաբանեցիք գնդակահարության տեսարաններ ԱԺ-ի դիմացի փողոցում, եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ։ Այս ամենը, չգիտես ինչու, դուք չեք հիշատակում ու զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica