close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա հենց մահվան ճանապարհն է. մենք գծում ենք մեր մահվան քառուղին. Սերժ Սրապիոնյան

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 23:33
 Դա հենց մահվան ճանապարհն է. մենք գծում ենք մեր մահվան քառուղին. Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունների ցանած որոմը տվել է իր ծիլերը, հասկացել են, որ բումերանգը սկսել է ետ շրջապտույտ անել, դրա համար Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարում:

«Ընդունում են օրենք, որպեսզի հայհոյողներից մի քանիսի տանեն-փակեն, էն մի քանիսն էլ ասեն՝ հայհոյելու համար մարդկանց փակել են, մենք էլ չհայհոյենք, բայց կգտնեն հայհոյելու ուրիշ եղանակ, օրինակ՝ սյունյաց ողջույնը: Այնպես որ, սա չգործող օրենք է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գրականագետը կասկած չունի՝ առաջիկայում նոր ընդդիմադիր շարժում կձևավորվի. «Նույնիսկ ամենալավատես մարդիկ, որոնք այս իշխանության հետ հույսեր են կապում, արդեն իսկ սահմանամերձ շրջանների իրենց հարազատներից լսում են, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ»:

Դիտարկմանը՝ այդ հարազատների մի մասն էլ է Փաշինյանին ընտրել, նա արձագանքեց. «Գիտեք, շատ դժվար է սեփական սխալը խոստովանել, ամեն մեկը չունի այդ խիզախությունը, որ սխալվի և ներողություն  հայցի: Դրանց մեջ արդեն կան մարդիկ, որոնց  անձամբ ճանաչում եմ, որոնք թեպետ ներողություն չեն խնդրում, որ սխալ ընտրություն են արել, բայց նույն ջերմությամբ հայհոյում են իրենց ընտրությունը: Մարդիկ էլ կան, որ երկուստեք են հայհոյում՝ այսպես կոչված՝ նախկիններին, և այսպես կոչված՝ ներկա-նախկիններին: Սա նշանակում է, որ աստիճանաբար մարդիկ իրենց իսկ սեփական ոսկորի վրա ասեղի ծակոցը զգում են»:

Սերժ Սրապիոնյանը չի հասկանում, թե ինչու են գործող իշխանությունները հայտարարում, թե Հայաստանը Նախիջևանով Իրան կարող է գնալ, եթե ապաշրջափակում տեղի ունենա.

«Որքան հիշում եմ՝ մենք Իրանի հետ ճանապարհ ունենք, Վրաստանի հետ էլ ունենք, հիմա ի՞նչն է փոխվում: Ադրբեջանը կարոտով սպասում է, որ մենք գնանք Ադրբեջան ու Թուրքիա՞: Այդ կարոտը կա՞ ադրբեջանցիների մեջ: Մինչև հիմա մարդիկ ասում են՝ «Էրիվան բիզիմդիր», «Գյոկչա բիզիմդիր», «Բասարգեչար բիզիմդիր»: Այդ մարդիկ այդ նպատակն ունեն, իսկ դու քո ժողովրդին հրամցնում ես մի միտք, թե դա կենսականորեն անհրաժեշտ ճանապարհ է: Դա մահվան ճանապարհն է. մենք գծում ենք մեր մահվան քառուղին, սա է ճշմարտությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica