close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 21:04
 Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ ՀԳՄ-ից Երեւանի քաղաքային պանթեոն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Կրթությամ, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյան կյանքից հեռացել է հուլիսի 29-ին:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica