close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանական պատգամավորները փախած են ժողովրդից, վախեցած՝ լրագրողներից․ Գեւորգ Պետրոսյան

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 17:32
 Իշխանական պատգամավորները փախած են ժողովրդից, վախեցած՝ լրագրողներից․ Գեւորգ Պետրոսյան

Իշխանության այսօրվա ավելորդ զգուշավորությունն ապացույցն է այն իրողության, որ նրանք վախենում են ժողովրդից։ Հասկացել են, որ ժողովուրդն իրենց չի վստահում, հատկապես՝ վերջին դեպքերից հետո․ պատերազմն, ըստ էության, չի ավարտվել, մենք շարունակում ենք զոհեր տալ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով Ազգային ժողովի շենքն անվտանգ դարձնելու՝ իշխանության նոր որոշումների մասին։

Նշենք, որ նիստերի դահլիճ բոլոր մուտքերի դիմաց արդեն տեղադրվել են անվտանգության սարքավորումներ։ Պետրոսյանը վերջին տարիներից չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովի պատգամավորների կյանքին, առողջությանը նիստերի դահլիճում վտանգ սպառնար։ Ասում է՝ ընդհակառակը, դեռ մի բան էլ իշխանության ներկայացուցիչներն են հարձակվում քաղաքական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա եւ, իրենց սովորության համաձայն, «թիկունքից հարվածում»։

«Այն ծախսերը, որ արվել են, այս պահի դրությամբ պահանջված չեն եղել։ Ամեն ուղղությամբ ծախս են անում։ Հասարակ մի բան՝ որքանո՞վ էր այս պահին արդարացված Ազգային ժողովի պատգամավորի ծախսերի փոխհատուցման գումարը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելը, Երեւանի քաղաքապետարանի անգործ աշխատակիցների աշխատավարձերը 100 տոկոսով բարձրացնելը։ Այս ֆոնին՝ մենք այսօր ունենք սահմանին կանգնած զինվոր, որը 150 հազար դրամ է ստանում, լավագույն դեպքում՝ 250 հազար։ Ի՞նչ են անում այդ անբան պաշտոնյաները, որ նրանց աշխատավարձերը կրկնապատկվում են՝ չհաշված ամենամսյա խրախուսումները, իսկ սահման պահող զինվորի մասին ոչ ոք չի մտածում»,- ասաց պատգամավորը։

Խոսելով Ազգային ժողովի ներսում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու, նրանց նկատմամբ խստություն սահմանելու մասին՝ Պետրոսյանն ասաց, որ իշխանության աշխատանքի թափանցիկությունը նվազում է, որովհետեւ վախեցած են լրագրողներից, փախած՝ ժողովրդից։ «Պատկերացրեք՝ լրագրողը չկարողանա մտնել Ազգային ժողով, մոտենալ առաջնային մանդատ ունեցող պատգամավորին։ Ամաչում են առերեսվել լրագրողների հետ։ Եթե պատգամավորը պիտի խուսափի լրագրողների հարցերին պատասխանելուց, նա պատգամավոր աշխատելու իրավունք չունի։ Ի՞նչ է նշանակում՝ լրագրողը չկարողանա մոտենալ պատգամավորին։ Ես սա որակում եմ որպես բացահայտ արհամարհանք, անհարգալից վերաբերմունք»,- շեշտեց Պետրոսյանը։

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica