close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևին քննադատած ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը մահացած է հայտնաբերվել Վրաստանում

Տարածաշրջան

30 Հուլիսի 2021, 17:41
 Ալիևին քննադատած ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը մահացած է հայտնաբերվել Վրաստանում

Վրաստանում սպանվել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովը: Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Բակիխանովին հրել են իր բնակարանի պատուհանից, որը նա վարձել էր Թբիլիսիում:

Լապշինն ասել է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդումների էր ենթարկվել Ադրբեջանում: Նա ձերբակալվել էր Բաքվում, որտեղ նրան դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիևից՝ նախկինում նրա հասցեին հնչեցրած քննադատության համար:

Փախչելով հետապնդումներից՝ Բակիխանովը հասել էր  հարևան Վրաստան: Թբիլիսիում բլոգերը հարձակման էր ենթարկվել մի քանի հոգու կողմից, ինչպես նաև դաժան ծեծի ենթարկվել: Նա հոսպիտալացվել էր: Սակայն Ալիևը որոշել է ընդմիշտ փակել իշխանություններին քննադատողի բերանը․ Բակիխանովին մահացած են գտել իր բնակարանի պատուհանների տակ:

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica