close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս․ ՊՆ

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 10:33
 Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս․ ՊՆ

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող  տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով: 

ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները դեռ երեկ գրել էին, որ անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածայի՞ն, թե՞ հետախուզական, իսկ ՊՆ-ն այդ մասին հայտնեց վերջինը։ 

Նշենք, որ հուլիսի 27-ից իրավիճակը կտրուկ լարվել է, մարտական գործողություններ են պարբերաբար ընթանում։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Համաձայն ՊՆ-ի՝ դիրքային կորուստներ չունենք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica