close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ. քաղաքագետ

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 09:09
 Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ. քաղաքագետ

Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախ կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ եւ Արցախի կարգավիճակը դեռ պետք է ճշտվի, Հայաստանում շատերը դրա հետ լուրջ հույսեր են փայփայում, կարծելով, որ խոսքը Արցախի ճանաչմանն է վերաբերվում։ Իսկ գուցե ոմանք կարգավիճակի ճշտման տակ հասկանում են այլ բան, գուցե ճիշտ հակառակը' ճշտեն, որ թողնեն Ադրբեջանի կազմում, այսինքը հարցը վերջնականապես փակեն։
Բացատրեմ իմաստն, Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ։ Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։ 
Սա է Արցախի կարգավիճակի աշխարքաղաքական նշանակությունը։ Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում եւ դեռ մեծ հարց է, թե ով ինչ կարգավիճակի մասին է խոսում։ 

Խորհուրդը կտամ դեսպաններից, երբ խոսում են կարգավիճակի ճշտման մասին, հետաքրքրվել, թե դրա տակ ինչ են հասկանում ու որն է այդտեղ իրենց շահը»,- գրել է նա։
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica