close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգիտեմ ինչն է ստիպել գործողներին հավատալ, որ եթե դեմարկացիա արեցին՝ Ադրբեջանի ախորժակը կանգնելու է․ Թևան Պողոսյան

Քաղաքական

29 Հուլիսի 2021, 22:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգիտեմ ինչն է ստիպել գործողներին հավատալ, որ եթե դեմարկացիա արեցին՝ Ադրբեջանի ախորժակը կանգնելու է․ Թևան Պողոսյան

Ամենագլոբալ հարցը հետևյալն է՝ հայ ազգը որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանա՞, մենք չլինե՞նք, կամ գնանք այն ճանապարհով, որը Մոնթե՞ն էր նկարագրում, որ «եթե կորցնենք Արցախը՝ պտտելու ենք հայոց պատմության վերջին էջը», այդ էջը որոշել է պտտե՞լ, մինչև վերջ փակե՞լ այդ գիրքը, թե՞ որոշել է այնուամենայնիվ ունենալ իրավունք իր շահերը տանելու առաջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կողմ է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, և իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախման ռիսկի։

Նրա համար անհասկանալի է՝ ինչն է ստիպել այսօրվա գործողներին հավատալ, որ եթե ինչ-որ դելիմիտացիա-դեմարկացիա արեցին՝ վերջ, Ադրբեջանի ախորժակը կանգնելու է։

«Այո, ռուս սահմանապահը կարող է ինչ-որ մի կետում կանգնել, Ադրբեջանը գա, ասի՝ մինչև այստեղ ուժով եմ արել, բայց դրանից հետո արդյո՞ք իր մտքից դուրս է գալու Հայաստանի գրավումը»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նա նկատեց, որ նույնիսկ պարտված վիճակում, եթե մարդը չի հանձնվում, գնում է, ուղղվում է, վերքերը լավացնում է, մարզվում է, ուժեղանում է և գալիս՝ նորից կռվում է։

«Դա նշանակում է, որ ես այսօրվա դրությամբ իրավունքներս պետք է չհանձնեմ։ Այն, ինչ նույնիսկ Ադրբեջանն արեց 1994 թ-ին․ մինչև 2000 թիվը այդքան բանակցությունների ժամանակ ինքը երբևէ իրավունքը չհանձնեց։ Կարող էինք, չէ՞, այն ժամանակ դելիմիտացիա, դեմարկացիա ասեինք, բայց Ադրբեջանը իրավունքը չհանձնեց, և կարողացավ իր ազգային երազանքը ունենալ»,-ասաց Թևան Պողոսյանը։

Առաջին և գլխավոր հարցը, նրա դիտարկմամբ, այն է, թե մենք երազանք ունե՞նք, թե՞ ոչ։

«Եթե երազանք ենք ունենում, ապա պետք է ասենք՝ կարող է այդ երազանքի ճանապարհին լինեն խոչընդոտներ, որ ձևավորենք, հետո ընդհանրապես չկարողանանք հաղթահարել։ Եվ դելիմիտացիայի և դեմարկացիայի գաղափարը հենց դրանցից մեկն է։ Որովհետև դու գնում ես դելիմիտացիայի և դեմարկացիայի, եթե դու ճանաչում ես սահմանները՝ դիվանագիտական հարաբերությունների մակարդակով, տարածքային ամբողջականության ընկալում ես անում, որից հետո սկսում ես սահմանները մի քիչ աջ, մի քիչ ձախ ձևերով գծերով տանել։ Այդ գործընթացը ունի հետևանք․ հետևանքն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ այո՛, կճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը, կասենք՝ լավ, մեր տարածքում ինչ-որ տարբեր տեղեր ապրել են հայեր, և հիմա էլ են ժամանակավոր ապրում հայեր, միգուցե իրենց թույլ կտանք կիրակի օրը ինչ-որ մի տեղ հայոց լեզու սովորել․․․ Կամ պարզապես Արցախն ամբողջովին վաճառենք Ադրբեջանին, «վաճառել» բառն եմ ասում, որովհետև եթե չես պայքարում Արցախի համար, ուրեմն վաճառել ես։ Հիմա իրավունքը Ադրբեջանն է իրեն վերագրելու, մենք էլ հանձնելու ենք»,-ասաց նա։

Արցախը հանձնելուց հետո ինչ տեղի ունենա՝ կախված է լինելու Ադրբեջանի ախորժակից, նշեց Թևան Պողոսյանը։

«Երկրորդ խնդիրը Ադրբեջանի ախորժակի հարցն է․ մերը մեր ազգային երազանքն է, մեր իրավունքն է նույն փաթեթի մեջ, և երկրորդը գալիս է Ադրբեջանի ախորժակը․ այսքանը ուժով կվերցնեմ, ինչը հնարավոր չէ՝ տնտեսական զարգացմամբ կգամ, կկլանեմ, պետք լինի՝ վերջում մի հատ էլ ուժ կօգտագործեմ, մեկ է՝ ես չեմ պատրաստվում թուլանալ։ Ինչպես հիմա է ասում՝ Զանգեզուրն էլ է իմը, Սևանն էլ է իմը լինելու, Երևանն էլ եմ գալու վերցնեմ»,-նշեց նա։

Եթե դու քո սահմանը չես պահում, սուբյեկտ չես լինում, ընդգծեց Թևան Պողոսյանը, այլ դառնում ես ուրիշի պրոտեկտորատի շրջանակ։

«ՀՀ բոլոր սահաններին եթե ռուսական հենակետեր դնենք, նշանակում է՝ դառնանք ռուսական պրոտեկտորատ։ Ես հասկանում եմ, որ կարող է շատ ծեծված ժամանակ պետք է գնալ, մի քիչ բուժվել, բայց եթե ու ինձ երազանքը չես տալիս, ես այդ բուժումն ինչի՞ համար եմ անում»,-ասաց նա։

Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը: Սա ի՞նչ է նշանակում, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն ամրագրվել էր խաղաղապահների՝ առնվազն 5 տարով տեղակայումը․ Թևան Պողոսյանն ասաց՝ ինքը չի հիշում նաև, որ Հայաստանի ԱԺ-ն վավերացրած լիներ ռուս խաղաղապահների մանդատը։

«Ես չգիտեմ՝ ինչի՞ պետք է միայն Ադրբեջանը վավերացնի, ի՞նչ է ուզում ինքը դրանով ասած լինել։ Ես կարող եմ հասկանալ, որ, հաշվի առնելով, որ ռուս խաղաղապահները, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, գտնվում են ամբողջովին Ադրբեջանի տարածքում, ուրեմն թող Ադրբեջանն էլ վավերացնի, մենք ինո՞ւչ պետք է վավերացնենք, հո Հայաստանի տարածքո՞ւմ չեն գտնվում ռուս խաղաղապահները»,-ասաց նա։

Թևան Պողոսյանի համար Փաշինյանի այս մոտեցումը զարմանալի չի լինի՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԱԳՆ-ն էլ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության է փոխել՝ առանց «Հանրապետության»։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica