close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերացվել են ՌԴ-ից ներմուծման սահմանափակումներ

Տնտեսական

28 Հուլիսի 2021, 18:28
 Վերացվել են ՌԴ-ից ներմուծման սահմանափակումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 26-ից վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

ՍԱՏՄ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ որոշումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica