close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ընտրություններում մերժում ես ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ապա ստանում ես նոր պատերազմ, նոր զոհեր, գերիներ և տարածքային կորուստներ. Արթուր Ղազինյան

Քաղաքական

26 Հուլիսի 2021, 20:42
 Եթե ընտրություններում մերժում ես ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ապա ստանում ես նոր պատերազմ, նոր զոհեր, գերիներ և տարածքային կորուստներ. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը գրում է.
 
«Հունիսի 20-ի ընտրություններում գլխավոր հպարտ քաղաքացին հանդես էր գալիս խաղաղության հաստատման օրակարգով՝ «Հայաստան» դաշինքը ներկայացնելով որպես պատերազմի ջատագովներ:
 
Բազմաթիվ զինվորների ծնողներին և հարազատներին զանգահարում և ահաբեկում էին, ասելով՝ «եթե ուզում եք ձեր երեխային տեսնել կենդանի, ապա պետք է ընտրեք նիկոլին, թե չէ եթե Քոչարյանն եկավ, պատերազմ է սկսելու և ձեր երեխայի կյանքին վտանգ է սպառնալու»:
 
«Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու խոստումն իշխանության խոսափողները որակում էին որպես նոր պատերազմի կոչ՝ մանիպուլյացիայի միջոցով ահաբեկելով վերջին արյունալի պատերազմից վախեցած մեր քաղաքացիներին:
 
Շատերը տրվեցին այս ստին, կեղծիքին ու ենթարկվելով ստոր մանիպուլյացիաների, ընտրեցին «ապագա կա ապագա» խոստացող 3-րդ համարի քվեաթերթիկը:
 
Իսկ իշխանության սուտն ու կեղծիքը շատ արագ բացահայտվեց՝ ընտրություններից անմիջապես հետո սկիզբ առած և մինչ օրս Հայաստանի սահմաններին շարունակվող ադրբեջանական ագրեսիաների տեսքով:
 
Թշնամին այսօր նոթ թափով և ավելի մեծ մասշտաբով է սկսել հարձակումը Հայաստանի սահմաններին՝ անտեսելով և արհամարհելով գլխավոր հպարտի «խաղաղություն ու առևտուր» մուրող հայտարարությունները:
 
Եվ սա բնական է ու անխուսափելի, քանի որ եթե ընտրություններում մերժում ես ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ապա ստանում ես նոր պատերազմ, նոր զոհեր, գերիներ և տարածքային կորուստներ:
 
Թշնամին շան հոտառությամբ զգում է Հայաստանի իշխանության վախկոտ ու նյութապաշտ էությունը և ԵՐԲԵ՜Ք չի հրաժարվելու ավելին պոկելու մտքից:
 
Այսպես որ սպասեք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ . . .»:
 
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica