close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը

Իրավունք

26 Հուլիսի 2021, 17:49
 Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց  Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի մասին  միջնորդությունը․ լրագրողների հետ զրույցում նշեց Երվանդ Վարոսյանը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատական նիստի ժամանակ Փարամազյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշել էր․ «Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է, սա այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում, եւ այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է: Ուստի խնդրել ենք, որ ինքնաբացարկ հայտնի»։

Նիստից հետո՝ մեկ ժամ անց, դատարանը հրապարակեց որոշում, որով մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica