close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նավթի մատակարարման համար՝ չնայած Արևմուտքի ճնշմանը

Աշխարհ

26 Հուլիսի 2021, 17:41
 Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նավթի մատակարարման համար՝ չնայած Արևմուտքի ճնշմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին հանրապետություն նավթ մատակարարելու համար՝ չնայած արևմտյան պետությունների հակազդեցությանը: Ինչպես հաղորդում է BelTA գործակալությունը, այս մասին Լուկաշենկան ասել է երկուշաբթի՝ Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ:

«Շնորհակալություն Բելառուսին ածխաջրածնային հումք մատակարարելու համար: Ապրեք դուք, չեք կոտրվել արևմտյան պետությունների ճնշման տակ: Դուք պահում եք ձեր խոսքը: Ինչպես պայմանավորվել ենք, այդպես էլ անում եք։ Դա թանկ արժե ժամանակակից աշխարհում»,– ասել է Լուկաշենկոն։

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իմ՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում»,- ասել է Բելառուսի նախագահը:

2020 թվականին Ադրբեջանը դարձավ հանրապետության հիմնական այլընտրանքային նավթ մատակարարողներից մեկը ռուսական խոշոր ընկերությունների կողմից հումքի մատակարարման ժամանակավոր դադարեցումից հետո: Ադրբեջանը մատակարարել է շուրջ 1 միլիոն տոննա նավթ, 2021 թվականին հանրապետությունում շարունակվել են հումքի գնումները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica