close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անցած շաբաթ ՀՀ–ում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 11:50
 Անցած շաբաթ ՀՀ–ում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ

Հուլիսի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 190 հրդեհի, 1 քարաթափման, 3 ուժեղ քամու, 2 պայթյունի, 10 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 16 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 13 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica