close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիան համաձայն չէ Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը. Մերկել

Աշխարհ

24 Հուլիսի 2021, 13:40
 Գերմանիան համաձայն չէ Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերահաստատել է իր անհամաձայնությունը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը, բայց աջակցություն է հայտնել Անկարայի հետ սերտ կապերին՝ ԵՄ-Թուրքիա Մաքսային միության վերականգնման և փախստականների վերաբերյալ հիմնական համաձայնագրի միջոցով:

«Իմ քաղաքական հայացքն այս մասին հայտնի է: Ես չէի հավատում, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, և մինչ օրս դա չեմ տեսնում: Բայց, չնայած դրան, ես ուզում եմ շատ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ»,- ըստ Hurriyet-ի` ասել է Մերկելը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել սեպտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններին ընդառաջ, որոնց նա չի մասնակցելու:

Այնուամենայնիվ, հեռացող պահպանողական առաջնորդը շեշտել է, որ վերջին ամիսներին զգալի ջանքեր է գործադրել ԵՄ-ի և Թուրքիայի միջև կապերը բարելավելու ուղղությամբ, և բերել է այն օրինակը, թե ինչպես են անցյալ ամիս եվրոպացի առաջնորդները համաձայնության եկել սերտ համագործակցության ճանապարհ ստեղծելու մասին:

Մերկելը նաև նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է արդիականացնել 25-ամյա Մաքսային միությունը Թուրքիայի հետ և նորացնել 2016 թ. Փախստականների մասին համաձայնագիրը, որի նպատակն է զսպել անօրինական միգրացիան և աջակցել սիրիացի փախստականներին:

«Թուրքիան հոյակապ աշխատանք է կատարում սիրիացի փախստականների խնամքի հարցում: Մենք աջակցում էինք Թուրքիային, բայց, իհարկե, դա չնչին գումար էր»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica