close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիան կարող է Իսրայելին պատասխանատվության ենթարկել Pegasus գաղտնալսող ծրագրի համար

Աշխարհ

24 Հուլիսի 2021, 12:02
 Ֆրանսիան կարող է Իսրայելին պատասխանատվության ենթարկել Pegasus գաղտնալսող ծրագրի համար

Ֆրանսիան նախատեսում է Իսրայելից բացատրություն պահանջել այն բանից հետո, երբ պարզվել է, որ իսրայելական NSO ընկերության կողմից մշակված Pegasus ծրագիրը  կիրառվել է նախագահ Էմանուել Մակրոնին լրտեսելու համար: Այս մասին հայտնում է The Jerusalem Post կայքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած հետաքննության մեջ ներգրավված աղբյուրներ:

Ըստ հաղորդագրության՝ «կան ազդակներ», որ Փարիզը մտադիր է Իսրայելից բացատրություն պահանջել այն մասին, թե ինչպես է հրեական պաշտպանության նախարարությունը կարողացել թույլատրել ծրագրակազմի արտահանում այլ երկրներ և այլ սուբյեկտների, որոնք կիրառել են այն ընդդեմ Ֆրանսիայի շահերի:

Իսրայելական «Դետալներ» կայքը գրում է, որ սպասվում է, որ Ֆրանսիան Իսրայելին մի քանի տհաճ հարցեր կտա: Մասնավորապես` արդյո՞ք Իսրայելի կառավարությունը մտադիր է հետաքննություն սկսել NSO-ի գործունեության վերաբերյալ, ո՞ր մակարդակում է տեղի ունենալու հետաքննությունը, և ո՞վ է վերահսկելու ապագայում ծրագրակազմի արտահանումը:

Վերջերս սկանդալ էր սկսվել իսրայելական NSO-ի շուրջ (ընկերությունը վաճառում է Pegasus ծրագրակազմը, որը լիարժեք հասանելիություն է տալիս սմարթֆոնների նկատմամբ): Amnesty International-ի և Forbidden Stories վերլուծաբանները հետաքննություն են հրապարակել. իսրայելական ծրագրակազմը կիրառվել է լրագրողների և իրավապաշտպանների, քաղաքական գործիչների լրտեսելու համար: Այն անհատների թվում, որոնց սմարթֆոններին կարելի էր հետևել Pegasus ծրագրակազմի միջոցով, ԶԼՄ-ները նշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին, ինչպես նաև Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիին ու Իրաքի և Հարավային Աֆրիկայի նախագահներին:

NSO-ն կտրականապես հերքում է այդ պնդումները:

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica