close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. պատրաստվում են այնտեղ ձմեռն անցկացնել. Գորիսի փոխքաղաքապետ

Հասարակություն

23 Հուլիսի 2021, 22:35
 Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. պատրաստվում են այնտեղ ձմեռն անցկացնել. Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանցիները շարունակում են ակտիվ շինարարական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում՝ չսպասելով անգամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանցիները շինարարական- ինժեներական ակտիվ աշխատանքներ են ծավալում ընդհուպ ՀՀ տարածքում՝ Որոտանում, Շուռնուխում, անգամ Սև լճի տարածքում։

Որոտանի ճանապարհով երթևեկողները կարող են անզեն աչքով էլ տեսնել, որ ներքևի հատվածում ադրբեջանցիները շինարարություն են անում։

«Որոտանի մասով շինարարությունը վերջնական տեսքի բերված չէ, մի փոքր շուտ է ասել, թե իրենք ի՞նչ պլաններ ունեն ու ի՞նչ են փորձում կառուցել։ Բայց որ և՛ Շուռնուխի, և՛ Որոտանի հատվածում որոշակի ակտիվություն նկատվում է, շինարարական աշխատանքներ են իրականացնում՝ դա փաստ է, անզեն աչքով տեսանելի է։ Ցանկացածը, ով անցնում է այդ ճանապարհով, տեսնում է, որ որոշակի աշխատանքներ թշնամու կողմից իրականացվում են՝ բայց թե ի՞նչ, տեսանելի չէ»։

Որոտանում տարբեր տեսակի տեխնիկա է աշխատում, այդ թվում տրակտորներ։ Նրա խոսքերով՝ աշխատանքներն իրականացվում են Որոտանում՝ բնակավայրերին մոտ տարածքում՝ Ճանապարհի ներքեւում, ինչը հոգեբանական լարվածություն է ստեղծում։ «Մարդիկ տեսնում են՝ մեքենաներ են մոտենում, տեխնիկա է աշխատում, տարբեր քննարկումների, շահարկումների առիթ են տալիս, այս պահի դրությամբ այդ հոգեբանական գործոնն է, որ ազդեցություն է ունենում բնակավայրի բնակիչների վրա»,- ասաց նա։

Որոտանի ճանապարհին վերջերս լարվածություն չի նկատվում, միջադեպեր չեն գրանցվել, բայց ինչպես Յոլյանը նշեց, ժամանակը ցույց է տվել, որ երբեմն-երբեմն որևէ միջադեպ է լինում կամ ժեստեր են ցույց տալիս, ագրեսիվ պահվածք դրսևորում։

Խոսելով Սև լճի մասին և տեղեկությունների մասին, որ ադրբեջանական կողմը վերահսկում է լիճը, Յոլյանը նշեց, որ ՀՀ տարածքում երեք ամսից ավելի գտնվող ադրբեջանցիները հասցրել են մեկ հարկանի քարե շինություն կառուցել լճի տարածքում, ինչն անզեն աչքով տեսանելի է։
«Հիմնական բարձունքները իրենց վերահսկողության տակ են։ Բացի դրանից, եթե որևէ մեկը ուզում է անզեն աչքով տեսնել այնտեղ ի՞նչ է կատարվում, կարող է մոտենալ ու տեսնել, որ Սև լճի հարակից տարածքում թշնամին արդեն քարե շինություններ է հասցրել կարճ ժամանակում կառուցել։ Իհարկե, մյուս ափից նայելիս, անզեն աչքով տեսանելի չէ, թե շինությունները ինչ նպատակով են։ Ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, նաև այնտեղ պատրաստվում են ձմեռն անցկացնել։ Ձմռանը սարսափելի ցուրտ է լինում այնտեղ և բավականին բարդ բնակլիմայական պայմաններ են, գուցե հենց այդ նպատակով են նրանք կառուցում այդ շինությունները»։

Հայկական կողմից, ըստ Յոլյանի, ոչինչի չի արվում ամրանալու համար նշված տարածքում։ Փոխքաղաքապետն օրեր առաջ եղել է նշված հատվածում ու փաստում է՝ աշխատանքներ չեն տարվում։

Խոսելով համայնքապետերի նկատմամբ բռնաճնշումների մասին, նրանց բերման ենթարկելու և միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի աշխատանքների ակտիվացման մասին՝ Յոլյանը հավելեց, որ բոլոր գործերը, որ կարվում են առանց որևէ հիմնավորման, ժամանակը ցույց կտա, որ այդ ամենը ուղղակի ձևական ու կարված գործեր էին։

«Իհարկե, այդ ամենը ցույց է տալիս, որ մենք ունենք խնդրահարույց իրավիճակ և փաստացի այս պահին Սյունիքն առանց համայնքների ղեկավարների է։ Համայնքները, որոնք ունեն բազմաթիվ սահմանային խնդիրներ, անվտանգության հետ կապված հարցեր, փաստացի այսօր ղեկավարները կալանավորված են։ Այստեղ կա դիտավորություն և հատուկ նպատակ»։

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica