close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունը պետականության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի. Ի. Սաղաթելյան

Իրավունք

23 Հուլիսի 2021, 19:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունը պետականության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի. Ի. Սաղաթելյան

Այս իշխանությունը պետականության, սահմանադրության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի եւ օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացնում Սյունիքի համայնքապետերի դեմ. Հյուսիսային պողոտայում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետեր Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի, Մանվել Փարամազյանի եւ Արթուր Սարգսյանի ստորագրահավաքի ժամանակ։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավոր առևանգված են այսօրվա իշխանության կողմից: 2 քաղաքապետներ և մեկ վարչական շրջանի ղեկավար անազատության մեջ են, իսկ դաշինքի այլ համակիրներ ու աջակիցներ արժանացել են նույն ճակատագրին:

«Այդ իմաստով մենք մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքին ենք, դա է նպատակը: Այս քայլն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, օրենքի կոպիտ խախտումով: Օրը ցերեկով այս իշխանությունը իրականություն դարձրեց իր քաղաքական հետապնդումը: Այս իշխանությունը պետականության, սահմանադրականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում. նախ՝ Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն, և իրենք գիտեն, թե իշխանությունն ինչ մոտեցում ունի, ինչ ցավոտ զիջումներ են սպասվում:

«Առաջինը այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքը և երկրորդ, որ վախեցնեն ու քաղաքական հետապնդում իրականացնեն մեր դաշինքի անդամների նկատմամբ»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica