close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է ճգնաժամի սիմվոլը խոսում դրա հաղթահարման մասին

Խմբագրի անկյուն

23 Հուլիսի 2021, 17:07
 Ինչո՞ւ է ճգնաժամի սիմվոլը խոսում դրա հաղթահարման մասին

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց. կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պարզ հարց՝ ինչի՞ց էր առաջացել ներքաղաքական ճգնաժամը, որից ելնելով էլ նշանակվեցին արտահերթ ընտրությունները:

Ճգնաժամի հիմքում ընկած էր հիմնականում երկու իրողություն.

1. Արցախյան 44-օրյա պատերազմ և ստորացուցիչ կապիտուլյացիա,

2. հետկապիտուլյացիոն շրջանի գործընթացներ, այն է՝ դավաճանական գործարքների մասին մի շարք բացահայտումներ, Սյունիքի ռազմավարական նշանակության դիրքերի և Գորիս – Կապան միջպետական ճանապարհի՝ կապիտուլյացիոն հայտարարությամբ չնախատեսված հանձնում՝ «բանավոր ըմբռնմամբ», հարյուրավոր նոր գերիներ, շուրջ 35.000 անօթևան արցախցիներ, բանակի տոտալ կազմաքանդում, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանն ուղղված նոր հայտարարություններ ու գործողություններ, ընդդիմադիր՝ Հայրենիքի փրկության շարժման անդամների հանդեպ նոր բռնություններ և այլն։

Հետաքրքիր է՝ նշված իրողություններից ո՞ր մեկն է վերացել կամ չեզոքացել հունիսի 20-ից հետո կամ ընտրությունների արդյունքում։ Ո'չ մեկը։ Ավելին՝ նշված կործանարար իրողություններին գումարվել են նորերը։

Իշխանության սիրելի և որպես առանցքային հենարան հայտնի օլիգարխի խանդավառ ներազդեցության շնորհիվ այժմ օրակարգում են ՀՀ-ի համար մահաբեր այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Ադրբեջանին և Թուրքիային հայրենիքից նոր հատվածներ զիջելու գնով իբր բարեկամություն կորզելու ուղղությամբ իրականացվող մոլեգին քայլերը։ Գումարած այս ամենին՝ հակառուսական տենդով տառապող, ուղն ու ծուծով այլասերված, կոռուպցիոն անցյալով ու ներկայով, հետպատերազմյան շրջանում նաև հայրենիքին դավաճանած անձանցով ձևավորված իշխանություն, որը պետականության գոյությունը տանում է ուղիղ դեպի մայրամուտ։ Բնականաբար, այս ամենով ոչ միայն չի վերացել առկա ճգնաժամը, այլև լիարժեք հիմքեր են ստեղծվել դրա է'լ ավելի խորացման համար։

Կարճ ասած՝ ընտրությունների արդյունքում ճգնաժամը ծնող պատճառները ոչ թե վերացել են, այլ ստացել նոր երանգներ ու ծավալներ։

Երկրում առկա ճգնաժամի գլխավոր պատճառն ու հենասյունը Լևոն Տեր-Պետրոսյանի գավառական մարմնացում Նիկոլն է, ինչպես նաև նիկոլիզմ անունն ստացած լևոնիզմը։ Իսկ դրանք ոչ միայն կան, այլև վերարտադրվել են՝ ստանալով նոր ճգնաժամեր ստեղծելու հավելյալ գործիքներ և հնարավորություններ։

Պարզորոշ է՝ Նիկոլն իր վերոհիշյալ հայտարարությունով առաջին հերթին ցանկացավ փաստել, թե այն, ինչ արեց ինքը և իր խունտան Արցախի հանդեպ, հայ ժողովրդի համար իբր ընդունելի է։ Սակայն անգամ ուղտին է պարզ, որ երկրի ընտրողների ընդամենը 26 %-ը (այս թվի ծանրակշիռ մասը գոյացել է կեղծիքների, վարչական լծակների կիրառմամբ, պարզ գյուղացիներին և հասարակ մարդկանց տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մոլորեցնելու միջոցով և այլնով) չի՛ կարող արտահայտել ողջ ժողովրդի կամքը։ Եվ զարտուղի ճանապարհով ձևավորված այդ 26 %-ը մատուցելով իբրև «պողպատե լիազորությունների» ստացում կամ Արցախի դավաճանական հանձնման հետ հայ ժողովրդի համակերպում՝ խոսում է ոչ թե ճգնաժամի վերացման, այլ Նիկոլի՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ նախապատրաստվելիք հերթական դավաճանության մասին։

 

Վահե Սարգսյան

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica