close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը հայտարարել է, որ ինքն ու Պուտինը հավատում են իրար, իսկ Հայաստանում պետք է կանխել «ռևանշիստական դրսևորումները»

Տարածաշրջան

23 Հուլիսի 2021, 15:00
 Ալիևը հայտարարել է, որ ինքն ու Պուտինը հավատում են իրար, իսկ Հայաստանում պետք է կանխել «ռևանշիստական դրսևորումները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են՝ Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը համարում են, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է:

Ալիևն ասել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ՝ Զանգեզուրի միջանցքը և հետկոնֆլիկտային շրջանը: Մոտեցումների հարցում մենք տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, հավատում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»,- ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կարևոր է կանխել ռևանշիզմի դրսևորումները Հայաստանում, և դրանից հետո տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի: «Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն: Մենք այս հարցում տարաձայնություններ չունենք (Ռուսաստանի հետ), մենք կիսում ենք նույն կարծիքը: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես տեղեկացրի պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ: Պարոն Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն, և ընտրողական մոտեցում չպիտի կիրառվի: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ կրկին ուզում է ինչ-որ խաղ խաղալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով: «Սա է մեր դիրքորոշումը»,- շեշտել է թշմամական պետության նախագահը:

Նա նշել է, որ հունիսից Հայաստանը փաստացի դադարեցրել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ:

Ալիեւը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերություններին, շեշտել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: «Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հարցում տարաձայնություններ չունենք: Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես շատ սերտ հարաբերությունների մեջ եմ պարոն Պուտինի հետ, մենք միմյանց հավատացող քաղաքական գործիչներ ենք: Սա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի խնդիրները»,- շեշտել է նա։

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica