close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈւՂԻՂ. Քաջարանցի կանայք ևս մասնակցում են Մանվել Փարամազյանի համար անցկացվող ստորագրահավաքին

Քաղաքական

21 Հուլիսի 2021, 18:34
 ՈւՂԻՂ. Քաջարանցի կանայք ևս մասնակցում են Մանվել Փարամազյանի համար անցկացվող ստորագրահավաքին

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում շարունակվում է ստորագրահավաքը՝ ի աջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։

Համաքաղաքացիների կարծիքով՝ նրա կալանավորումը անարդարացի է, պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման էր ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Հուլիսի 10-ին  դատարանը բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։ Փարամազյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։

 Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է», - նշել էր փաստաբանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica